
Արտակարգ ռեժիմում 2-5 տարեկանների խմբի աշխատանքի կազմակերպման կարգ՝ըստ ՀՀ պարետի N 74 որոշման (էջ 5-6)
2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ

Ամառային ուրախ, հավես օրերը շարունակվում են։ Այս շաբաթ աշխատելով ֆիզիկական միջավայրում իրականացրել ենք մի շարք հետաքրքիր նախագծեր։
Այս շաբաթվա ընթաքում իրականացրեցինք հետևյալ նախագծերը՝

Այսօր սաների հետ այցելեցինք ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում: Վերցնում ենք բանջարեղեններ և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում մեր յուրօրինակ ագարակը։

Այսօր երգի դաստիարակ ընկեր Սեդայի հետ երաժշտության պարապմունքը կրկին անցկացրեցինք լողափում։ Սովորեցինք ծիսական երգերը և շրխկանները փոխարինեցինք այլընտրանքային շրխկաններով՝ լողափի քարերով։

Արևմուտքում ծիրանահավաքը դեռ շարունակվում է։ Այսօր էլ առավոտյան ծեսը սկսեցինք բակի կարմրաթուշ ծիրանենիներից և բալենիներից քաղցրահամ մրգեր հավաքելով։ Սաները ոգևորված հավաքեցին և համտեսեցին։

Ամառային ուրախ, հավես օրերը շարունակվում են Արևմյան դպրոց-պարտեզում: Ամառային կիզիչ արև, գեղեցիկ ու հարմարավետ լողափ, ջուր ու չլմփոց: Այս ամենին է միանում նաև սաների խինդն ու ծիծաղը…ի՜նչ հաճելի է: Չարճճիություններով, ծափ-ծիծաղով ու մեծ ոգևորությամբ լողում են նախակրթարանի սաները և վայելում ամառային ջերմ եղանակը։

Այսօր լողափից տարբեր չափերի քարեր հավաքեցինք, հաշվեցինք, համեմատեցինք և որոշեցինք գունավորել։Այսպիսի աշխատանքները օգնում են զարգացնել սաների երևակայությունը և գունաճանաչությունը։

Հեռավար ուսուցման այս շաբաթն էլ մոտեցավ իր ավարտին։ Սեբաստացի ընտանիքները շարունակում են աշխատել հեռավար։ Այս շաբաթվա ընթաքում իրականացրեցինք հետևյալ նախագծերը՝

Ահա և ավարտվեց ամռան առաջին ամիսը։ Ամփոփելով ամառային պարտեզի ուրախ և բովանդակալից հունիսը իրականացրեցինք մի շարք հետաքրքիր նախագծեր՝ լողավազանի բացում, բացօթյա քուն, ջրային խաղեր, ուրախ լողափ, բալի և ծիրանի բերքահավաք։
Հունիս ամսվա ընթացքում երկու շաբաթ աշխատել եմ հեռավար-առցանց և երկու շաբաթ ֆիզիկական միջավայրում՝ պահպանելով պարետի կողմից սահմանված որոշումները։
Մասնակցել եմ մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովներին Microsoft Teams հարթակում:
Հունիս ամսվա ընթացքում հեռավար-առցանց ընտանեկան նախագծերին 18 սանից մասնակցել են 7 սան։
Այս ամիս ներկայացրել եմ 30 ընտանեկան ֆիլմ Youtube-ում և 20 գրառում։ Ստորև ներկայացնում եմ շաբաթվա առաջադրանքների փաթեթները իրենց ամփոփումներով։
Աշխատանքային նախագծեր՝
01.06-05.06-ֆիզիկական միջավայրում
08.06-12.06- հեռավար
15.06-19.06-ֆիզիկական միջավայրում
22.06-26.06—հեռավար
Շաբաթվա ամփոփում՝
01.06-05.06-օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում (ֆիզիկական միջավայրում)
08.06-12.06-օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում (հեռավար)
15.06-19.06-օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում(ֆիզիկական միջավայրում)
22.06-26.06- օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում (հեռավար)։