Posted in Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Քաղցր բնագիտական փորձ

Մեր սաները շատ են սիրում բնագիտական փորձերը  և  մեծ ոգևորությամբ են կատարում բնագիտական գործունեություններ : Այսպիսի փորձերի օգնությամբ սաների մոտ առաջանում է հետաքրքրություն շրջակա միջավայրի նկատմամբ նաև զարգանում է գունաճանաչությունը։

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Այց ագարակ

Այսօր սաների հետ  այցելեցինք  ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում:  Վերցնում ենք բանջարեղեններ և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում  մեր յուրօրինակ ագարակը։

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Շրխկան մեղուներ

Մեղրագովքի ծեսին ընդառաջ սաները պատրաստեցին այլընտրանքային շրխկաններ՝ մեղուներ։ Այնուհետև մեր շրխկան մեղուների օգնությամբ երգեցինք մեղվագովքի ծիսական երգերը։

Մանրամասները՝ ըեսաֆիլմում

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Գունավոր թաթիկներ

Արևմուտքում այսօր գունավոր թաթիկների օր էր։ Սաների հետ վերհիշեցինք գույները, իսկ հետո թաթիկները ներկեցինք գունավոր գուաշներով և նկարեցինք թղթերի վրա։

Մանրամասները՝ տեսաֆիլմում

Posted in Նախագծեր, Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Մեղրագովք-Ծաղկագովք Մեղրագովքի ծես նախագիծ

Ամառային պարտեզ. Ուսումնական մեղվանոց. ծրագիր

Նախագծի անվանումը՝ Մեղրագովք֊ ծաղկագովք։

Մասնակիցներ՝ նախակրթարանի 2֊4 տարեկանների խմբի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝ օգոստոսի 10-ից 26-ը։

Նպատակ՝ Մեղրաքամի  գործընթացը վերածել ծեսի  ներառելով՝

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Ձմերուկուտոցի+ցան

Այսօր էլ այսպես անցավ մեր առօրյան, ամառվա տապը հաղթահարելու համար դուրս եկանք բակ լողազգեստներով, կտրատեցինք մեր սիրելի ձմերուկը, ուսումնասիրեցինք՝ գույնը, համը, կերանք, իսկ վերջում էլ կորիզները ցանեցինք, որ հետևենք աճին։

Մանրամասները՝ տեսաֆիլմում

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Ուրախ մարզախաղեր

Շաբաթը  մեր սաների համար մարզական էր, քանի որ խաղում էինք  ուրախ մարզախաղեր: Խաղացինք բուլավաներով, օղակներով և փուչիկներով:  Խաղը մրցակցային, զարգացնող և ինքնուրույնությունը արտահայտող խաղ է:

Մանրամասները՝ տեսաֆիլմում