Posted in Համագործակցության ծրագիր, Uncategorized

Ռոդարիական մարզախաղեր

Շաբաթը  մեր սաների համար մարզական էր, քանի որ խաղում էինք  ռոդարիական մարզախաղեր: Խաղացինք գուլպաներով, հողաթափերով, շապիկներով և գնդակով:  Խաղը մրցակցային, զարգացնող և ինքնուրույնությունը արտահայտող խաղ է:

 

 

 

Advertisements
Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Առավոտյան ծես

Մեր նախակրթարանում,մեր ամեն օրը սկսվում է ծիսական եռուզեռով։ Խմբասենյակ մտնելիս առաջին հերդին օդափոխում ենք խումբը, խնամում խմբասենյակի բույսերը։ Միջավայրի խնամքը,ոչ միայն ներսում այլև դրսում ենք իրականացնում։Մաքրելով մեր միջավայրը աղբից, հնձելով խոտը, ջրում ենք ծառերն ու ծաղիկները։ Այնուհետև բակում խաղալով   բարևախաղ  վերադառնում ենք խումբ, լվացվում ենք և ճաշում։

Մանրամասները՝ տեսաֆիլմում

 

 

 

Posted in Համագործակցության ծրագիր, Uncategorized

Մենք արդեն ինքնուրույն ենք

Մեծանալու ամենակարևոր դրսևորումներից մեկը ինքնուրույնությունն է։ Առաջին հերթին, կարևոր  է չխանգարել տվյալ որակի ձևաորմանը, այլ հնարաորինս խթանել նրա զարգացմանը։

Շարունակել կարդալ “Մենք արդեն ինքնուրույն ենք”

Posted in Համագործակցության ծրագիր

Մենթորական աշխատանք.դաստիարակի ինքնակրթություն

Սեպտեմբերի 30-ից 4-ը

  • Մայր Թերեզա. Իմաստություններ, որ վերաբերում են մեծերին և փոքրերին:

Պատվիրաններ դաստիարակներին ու ծնողներին։

  1. Ուշադի՛ր եղեք երեխաների հետ
  2. խոսելիս: Մեծահասակները երբեմն բավարար կերպով չեն վերահսկում իրենց արտահայտությունները: Ծնողներն ու դաստիարակները հաճախ երեխաներին անբան, անխելք, անտաղանդ են անվանում։ դրանով իսկ կործանելով նրանց: Տրվելով ներշնչանքին՝ որոշ ժամանակ անց երեխաներն իսկապես դառնում են անհետաքրքիր, անբան ու անընդունակ:
  3. Հարկավոր չէ երեխաներին վախեցնել հրեշներով, գայլերով, ոստիկանությամբ: Դա նրանց չի՛ դարձնի ո՛չ ավելի խելոք, ո՛չ էլ՝ ավելի բարի:
  4. Երեխաներին դաստիարակեք՝ նրանց համար անթերի օրինակներ ծառայելով: Նրանք չեն սիրում խրատներ ու հանդիմանություններ: Երեխաները ցանկանում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր խրատները:
  5. Ցանկացած հանգամանքում մի՛ ցուցադրեք նրանց ձեր թերություններն ու թուլությունները, այլապես նրանք կկորցնեն կողմնորոշումը:
  6. Երեխան մշտապես ձգտում է անխախտ հեղինակություն ունենալ, ով կպաշտպանի իրեն: Նա ծնողների մոտ ֆիզիկական ու հոգեբանական աջակցույթուն է փնտրում: Եթե ընտանիքում նա վեճերի, անարդարության ու կեղծիքի ականատես է լինում, ապա ինչպե՞ս ծնողները կարող են ակնկալել, որ իրենց կհաջողվի առողջ զավակ դաստիարակել:
  7. Երբեք մի՛ պատժեք երեխային, եթե դուք զայրացած եք: Դուք նրա հիշողության մեջ կթողեք ատելության, չարության, այլ ոչ թե արդարացիության տպավորություն: Իսկական դաստիարակության համար, նա պետք է զգա ձեր արդարացիությունը:
  8. Երբեք երեխային մի՛ պատժեք թշնամություն ու չարություն արտահայտող հայացքով: Նա արագ կմոռանա ապտակը, բայց ձեր ատելությամբ ու չարությամբ լի հայացքը՝ երբե՛ք:
  9. Ձեր հանդիմանությունները չպետք է թելադրված լինեն նրանով, որ ձեր համբերությունը սպառվել է, այլ երեխային բացատրելով, որ իր իսկ բարօրության համար պետք է որոշակի կանոններ պահպանի:
  10. Երեխաները պետք է անսահման վստահեն իրենց ծնողներին: Դա համերաշխ ու սիրող ընտանիքում երեխաների դաստիարակության հիմնական կանոններից մեկն է:
  11. Երբեք մի՛ միջամտեք երեխայի գործողություններին, քանի դեռ նա ինքը ձեզ չի դիմել օգնության խնդրանքով:
  12. Երբեք վատ մի՛ խոսեք երեխայի մասին ո՛չ նրա ներկայությամբ, ո՛չ էլ առանց նրա: Կենտրոնացե՛ք նրա մեջ լավի դաստիարակության վրա այնպես, որ արդյունքում վատի համար ավելի ու ավելի քիչ տեղ մնա:
  13. Ակտիվ եղի՛ր միջավայրի փոփոխությունների գործում և օգնի՛ր երեխայիդ կառուցողական փոխազդեցություն սահմանել այդ միջավայրի հետ:
  14. Ցո՛ւյց տուր յուրաքանչյուր զարգացնող նյութի տեղն ու դրա հետ աշխատելու մեթոդները: Պատրաստ եղի՛ր արձագանքելու երեխայի կանչին, ով դիմում է քեզ: Հարգի՛ր երեխայի սխալվելու իրավունքը, բայց կանխի՛ր ցանկացած գործողություն, որը սպառնում է նրա կամ ուրիշների անվտանգությանը:
  15. Հարգի՛ր հանգստացող կամ ուրիշների աշխատանքին լուռ հետևող երեխայի իրավունքը: Երբեք մի՛ պարտադրիր նրան այլ ակտիվ գործողություններ:
  16. Օգնի՛ր նրանց, ովքեր աշխատանք են փնտրում ու չեն կարողանում գտնել այն:
  17. Մի՛ հոգնիր երեխայի համար կրկնել այն ցուցադրությունները, որոնցից նախկինում նա հրաժարվել է: Օգնի՛ր յուրացնել նախկինում չյուրացրածը, որպեսզի նա կարողանա հաղթահարել անկատարության զգացողությունը:
  18. Օգնելու քո պատրաստակամությունը դարձրո՛ւ տեսանելի այն երեխայի համար, ով գտնվում է որոնումների մեջ, և անտեսանելի նրա համար, ով արդեն ամեն ինչ գտել է:

Աղբյուրը՝Արմինե Աբրահամյանի բլոգից

  • Կարդալ՝ Մարիա Մոնտեսորի՝ «Երեխայի տուն», Ինքնուրույնություն, էջ 27:
  • Ստեղծել ֆիլմաշար-բլբլոց իր պատումով. սաների ինքնությույնություն, ազատություն և բլբլոց, որտեղ չկա դաստիարակի թելադրանք, շտկում և միջամտություն, որտեղ բոլորը հավասար են, չկա թելադրող և պարտադրող, կա միայն խաղ, երևակայություն,