Posted in Մասնագիտական կրթություն

Սարալանջում

Շարունակում ենք սարալանջի մաքրման աշխատանքները։

Այսօր մեր այգեգործական, պարտիզպուրակային աշխատանքներին էին միացել նաև  Արմինե Գոգինյանը և Շուշան Ալեքսանյանը:

Նրանք որոշակի պարզաբանումներ կատարեցին աշխատանքների մասին, խոսեցին կորնգան ծաղկի, մեղվաբուծության մասին: Այդ մասին նրանց ջերմ, հետաքրքիր, կարևոր տեղեկություններով համամեմված զրույցը կտեղադրեմ տեսանյութի միջոցով: Սարալանջում այգեգործական աշխատանքներ կատարելու յուրաքանչյուր օրը տարբերվում է նախորդից և դառնում հիշարժան ու հետաքրքիր:

Պատմում են Արմինե Գոգինյանն ու Շուշան Ալեքսանյանը

Posted in Մասնագիտական կրթություն, Ուսումնական նյութեր

Հերթապահություն

Այսօր իմ և Մարգարիտա Հեքիմյանի հերթապահության օրն էր։ Թեպետ օրը անձրևային էր, բայց դա մեզ չխանգարեց, որպեսզի առավոտը անցկացնենք բակում՝ իրականացնելով միջավայրի խնամք և բարեկարգման աշխատանքներ։

Մանրամասները՝ տեսաֆիլմում

Posted in Հեռավար ուսուցում, Մասնագիտական կրթություն, Ուսումնական նյութեր

Հեռավար առցանց-ուսուցման շաբաթ։ Բնագիտական անկյուն

Բնագիտական անկյուն

Սաները ծնողների օգնությամբ ստեղծում են բնագիտական անկյուն։ Ջրում ծաղիկները, փխրեցնում հողը, տեղափոխում թաղարից-թաղար և պատմում իրենց կանաչ օրվա մասին։

Հրայր

Ռուբեն

Դավթյան Էմիլի

Ալեքսանյան Մարկ

Posted in Հեռավար ուսուցում, Մասնագիտական կրթություն, Ուսումնական նյութեր

Հեռավար ուսուցման երրորդ շաբաթ.օր հինգերորդ

IMG-2b9e829ad2079c98257590a1fa360413-V

օր հինգերորդ.

Ածիկացան

Քանի որ շուտով ,զատիկի ծեսն է, մեր սաները կցանեն ածիկ և միասին կհետևենք աճման ընթացքին։

Վերցնում ենք տարբեր տեսակի հատիկեղեն՝ ոսպ, ցորեն, գարի։ Ուսումնասիրում ենք հատիկները, հաշվում, համեմատում, իսկ հետո անցնում ածիկացանին։

Ածիկը կարող ենք ցանել տարբեր տարաների մեջ։

Շախկյան Ռաքել

Հովհաննիսյան Արիաննա

Մկրչյան Նարե

Դալաքյան Դավիթ

Դալաքյան Էդուարդ

Ենոքյան Նարեկ

Օհանջանյան Ազատ

Ալեքսանյան Մարկ

Թամազյան Սառա