
Մարզական խաղերը մեր սաների առօրյայի մի մասն են կազմում։ Այսօր ընտանիքի անդամների հետ տեսաֆիլմով կներկայացնեն հետաքրքիր խաղային մարզումներ։
Ավետիսյան Ռուբեն

Մարզական խաղերը մեր սաների առօրյայի մի մասն են կազմում։ Այսօր ընտանիքի անդամների հետ տեսաֆիլմով կներկայացնեն հետաքրքիր խաղային մարզումներ։
Ավետիսյան Ռուբեն

Սաները տեսաֆիլմով ներկայացնում են իրենց առօրյայից մի հատված։
Ավետիսյան Ռուբեն

Սաները ծնողների օգնությամբ ստեղծում են բնագիտական անկյուն։ Ջրում ծաղիկները, փխրեցնում հողը, տեղափոխում թաղարից-թաղար և պատմում իրենց կանաչ օրվա մասին։
Գևորգյան Նորայր

Այլընտրանքային նկարչությունը ոչ միայն ուրախ ժամանակ է ապահովում երեխաների համար, այլ նաև շատ օգտակար է, քանի որ զարգացնում է երևակայությունը և գունաճանաչությունը։
Գևորգյան Նորայր
Եղյազարյան Հասմիկ

Այսօր մեր սաները զբոսնում են բակում, խաղում բակային խաղեր և ջրային խաղեր։
Եղյազարյան Հասմիկ

Այս շաբաթ աշխատեցինք ֆիզիկական միջավայրում պահպանելով պարետի կողմից սահմանված որոշումները։
Այս շաբաթ իրականացրեցինք հետևյալ նախագծերը՝
15.06.2020—Բնագիտական փորձ
16.06.2020—Գունավոր պղպջակներ
17.06.2020—Բալի բերքահավաք
18.06.2020—Այլընտրանքային նկարչություն
18.06.2020-Փուչիկներով ջրային խաղ
19.06.2020— Ծիրանի համտես
Այսօր սաների համար իսկական ծիրանատոն էր։ Ծիրանի ծառը թափ տվեցինք, լվացինք, համտեսեցինք և մեր հավաքած ծիրաններով պատրաստեցինք շատ համեղ հյութ։
Ամառվա տապին օգնության է գալիս ջուրը։ Այսօր խաղացինք ջրային հետաքրքիր , զվարճալի ու գունավոր խաղ։
Այսօր սաները իրականացրեցին այլընտրանքային նկարչություն։ Այսպիսի աշխատանքների օգնությամբ սաները ձեռք են բերում նկարչական հմտություններ, այլընտրանքային նկարչության ձևերի և տեսակների շնորհիվ սաների մոտ ձևավորվում է սեր նկարչության նկատմամբ: