
Առցանց ուսուցման գործունեության հիմք՝ Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը

Այս շաբաթ աշխատեցինք ֆիզիկական միջավայրում պահպանելով պարետի կողմից սահմանված որոշումները։
Այս շաբաթ իրականացրեցինք հետևյալ նախագծերը՝
01.06.2020- Ուրախ օր
02.06.2020-Այլընտրանքային նկարչություն
03.06.2020-Այց ագարակ
04.06.2020-Աղանկարչություն
05.06.2020—Հեքիաթասաց Եվան
05.06.2020—Ուրախ նախավարժանք
Այսօր մեզ հյուր էր եկել Հայրապետյան Սպարտակի քույրիկը՝ Եվան։ Նա մեզ համար պատմեց Հովհաննես Թումանյանի «Սևուկ ուլիկը» հեքիաթը։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։
Մարզական խաղերը մեր առօրիայի մի մասն են կազմում։ Ամեն օր դրանք տարաբնույթ են՝ մի օր գնդակախաղ, մյուս օրը պարանախաղ, գլուխկոնծի․․․Այսօր էլ խաղացինք հետաքրքիր օղակախաղեր։ Ցատկոտելով անցնում էինք օղակների միջով։ Խաղի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը։

Այսօր սաների հետ այցելեցինք ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում: Վերցնում ենք բանջարեղեններ և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում մեր յուրօրինակ ագարակը։

Այսօր սաները բակում կատարեցին այլընտրանքային նկարչություն, որը տարբերվող էր և գունեղ։ Այլընտրանքային նկարչության շնորհիվ սաների մոտ զարգանում է երևակայությունը, կողմնորոշվելու ունակությունը և գունաճանաչությունը:

Հունիսմեկյան օրը սկսեցինք միջավայրի խնամքից։ Այնուհետև հաղթահարեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի լանջերի բարձունքը։
Այսօր երեխաների պաշտպանության օրն է։ Սաների օրը տոն դարձնելու համար երգեցինք, պարեցինք, ծաղիկներ հավաքեցինք, բարձունք հաղթահարեցինք և փուչիկներով խաղացինք։ Իսկ հետո պատրաստեցինք գունավոր պղպջակներ՝ փչեցինք և ուրախացանք։

Այս շաբաթ երկար դադարից հետո, կրկին սկսեցինք աշխատել ֆիզիկական միջավայրում։ Երեխաներին դիմավորեցինք ըստ կարգի՝ պահպանելով հեռավորությունը, ջերմաչափեցինք, ապա սանին ուղեկցում խմբասենյակ։
Այս շաբաթվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝