Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նյութեր

Բնագիտական փորձ

Սաները շատ են սիրում բնագիտական փորձերը  և  մեծ ոգևորությամբ են կատարում բնագիտական գործունեություններ :   Այսպիսի  փորձերի շնորհիվ  սաների  մոտ    առաջանում է  հետաքրքրություն շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև զարգանում է նրանց  հետազոտական-որոնողական  հմտությունները։

Ավետիսյան Ռուբեն

Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նյութեր

Ինքնաշեն խաղ

Սաները պատրաստում են ինքնաշեն խաղեր`օգտագործելով ձեռքի տակ եղած պարագաները: Ինքնաշեն խաղը զարգացնում է սանի երևակայությունը, տարածական կողմնորոշումը, մտածողությունը, գունաճանաչողությունը, չափի և ձևի ընկալումը։

Քոթանյան Լուսե

Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նյութեր

Այլընտրանքային նկարչություն

Այլընտրանքային նկարչությունը ոչ միայն ուրախ ժամանակ է ապահովում երեխաների համար, այլ նաև շատ օգտակար է, քանի որ զարգացնում է երևակայությունը և ստեղծարար միտքը: 

Ավետիսյան Ռուբեն

Քոթանյան Լուսե

Posted in Հաշվետվություններ, Հեռավար ուսուցում

Մայիս ամսվա հաշվետվություն

Ավարտվեց ևս մեկ հեռավար ուսումնական ամիս։ Սեբաստացի ընտանիքները շարունակում են աշխատել հեռավար և այս ամսվա ընթաքում իրականացրեցինք «Հեքիաթասաց ընթանիք» նախագիծը։ Այս ամիս նաև իրականացրեցին «Համբարձման ծեսը»։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր

Առցանց ընտանեկան շաբաթվա նախագիծ 25.05-27.05

Առցանց ուսուցման գործունեության հիմք՝ Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Անվանումը` Հեռավար ուսուցման շաբաթ

Նպատակ՝  Ինքնակրթության կազմակերպում, ընտանեկան նախագծերի իրականացում ։

Ժամանակահատված՝ 25.05.2020֊27.05.2020թ.

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց֊ պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ։

Իրականացվող նախագծեր՝

«Մարզական օր»

«Սանի առօրյան»

«Ինքնաշեն խաղ»

Երկուշաբթի

Սաները իրենց օրը կսկսեն ուրախ մարմնամարզությամբ և մարզական խաղերով

Երեքշաբթի

Սաները տեսաֆիլմով կներկայացնեն իրենց առօրյաից մի հատված։

օրինակ

օրինակ

Շորեքշաբթի

Պատրաստում են ինքնաշեն խաղ, այս խաղի միջոցով սաները վերհիշում են գույները, զարգացնում մանր մոտորիկան և հաշվելու ունակությունները։

Օրիանկ

Շաբաթվա բանաստեղծություն

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Այս շաբաթ աշխատում եմ առցանց։

Առցանց շաբաթվա աշխատանքները կհրապարակվեն՝

  • Բլոգում
  • Ենթակայքում

Խմբագրված չէ։