
Սաները պատրաստում են ինքնաշեն խաղեր`օգտագործելով ձեռքի տակ եղած պարագաները: Ինքնաշեն խաղը զարգացնում է սանի երևակայությունը, տարածական կողմնորոշումը, մտածողությունը, գունաճանաչողությունը, չափի և ձևի ընկալումը։
Քոթանյան Լուսե

Սաները պատրաստում են ինքնաշեն խաղեր`օգտագործելով ձեռքի տակ եղած պարագաները: Ինքնաշեն խաղը զարգացնում է սանի երևակայությունը, տարածական կողմնորոշումը, մտածողությունը, գունաճանաչողությունը, չափի և ձևի ընկալումը։
Քոթանյան Լուսե

Այլընտրանքային նկարչությունը ոչ միայն ուրախ ժամանակ է ապահովում երեխաների համար, այլ նաև շատ օգտակար է, քանի որ զարգացնում է երևակայությունը և ստեղծարար միտքը:
Ավետիսյան Ռուբեն
Քոթանյան Լուսե

Այս շաբաթ աշխատեցինք ֆիզիկական միջավայրում պահպանելով պարետի կողմից սահմանված որոշումները։
Այս շաբաթ իրականացրեցինք հետևյալ նախագծերը՝
01.06.2020- Ուրախ օր
02.06.2020-Այլընտրանքային նկարչություն
03.06.2020-Այց ագարակ
04.06.2020-Աղանկարչություն
05.06.2020—Հեքիաթասաց Եվան
05.06.2020—Ուրախ նախավարժանք
Այսօր մեզ հյուր էր եկել Հայրապետյան Սպարտակի քույրիկը՝ Եվան։ Նա մեզ համար պատմեց Հովհաննես Թումանյանի «Սևուկ ուլիկը» հեքիաթը։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։
Մարզական խաղերը մեր առօրիայի մի մասն են կազմում։ Ամեն օր դրանք տարաբնույթ են՝ մի օր գնդակախաղ, մյուս օրը պարանախաղ, գլուխկոնծի․․․Այսօր էլ խաղացինք հետաքրքիր օղակախաղեր։ Ցատկոտելով անցնում էինք օղակների միջով։ Խաղի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը։

Նկարել սիրում են գրեթե բոլորը, սակայն այլընտրանքային նկարչությունն ավելի հետաքրքիր է ու հավես։Սաները այսօր էլ նկարեցին աղով։ Այսպիսի աշխատանքները ունեն մի շարք առավելություններ։ Նրանք և՛ նկարում էին, և՛ բլբլում։ Շատ ուրախ էին և ոգևորված։

Այսօր սաների հետ այցելեցինք ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում: Վերցնում ենք բանջարեղեններ և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում մեր յուրօրինակ ագարակը։

Այսօր սաները բակում կատարեցին այլընտրանքային նկարչություն, որը տարբերվող էր և գունեղ։ Այլընտրանքային նկարչության շնորհիվ սաների մոտ զարգանում է երևակայությունը, կողմնորոշվելու ունակությունը և գունաճանաչությունը: