Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Շաբաթվա ամփոփում 01.06-05.06

Այս շաբաթ աշխատեցինք ֆիզիկական միջավայրում պահպանելով պարետի կողմից սահմանված որոշումները։

Այս շաբաթ իրականացրեցինք հետևյալ նախագծերը՝

01.06.2020- Ուրախ օր

02.06.2020-Այլընտրանքային նկարչություն

03.06.2020-Այց ագարակ

04.06.2020-Աղանկարչություն

05.06.2020Հեքիաթասաց Եվան

05.06.2020Ուրախ նախավարժանք

Posted in Ուսումնական նյութեր, Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Հեքիաթասաց Եվան

Այսօր մեզ հյուր էր եկել  Հայրապետյան Սպարտակի քույրիկը՝ Եվան։ Նա մեզ համար պատմեց Հովհաննես Թումանյանի «Սևուկ ուլիկը» հեքիաթը։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։

Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Ուրախ մարմնամարզություն

Մարզական խաղերը մեր առօրիայի մի մասն են կազմում։ Ամեն օր դրանք տարաբնույթ են՝ մի օր գնդակախաղ, մյուս օրը պարանախաղ, գլուխկոնծի․․․Այսօր էլ խաղացինք հետաքրքիր օղակախաղեր։ Ցատկոտելով անցնում էինք օղակների միջով։ Խաղի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը։

Posted in Ուսումնական նյութեր, Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Այց ագարակ

Այսօր սաների հետ  այցելեցինք  ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում:  Վերցնում ենք բանջարեղեններ և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում  մեր յուրօրինակ ագարակը։

Posted in Հաշվետվություններ, Uncategorized

2019-2020 ուսումնական տարվա ամփոփում

Սեպտեմբերից-փերտվար ամիսների ամփոփում

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

Հեռավար-առցանց ուսուցման ընտանեկան նախագծերի ամփոփում

Հեռավար ուսուցման Ժամանակահատվածը՝ մարտ, ապրիլ, մայիս, հունիս։

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Posted in Ուսումնական նյութեր, Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Այլընտրանքային նկարչություն

Այսօր սաները բակում կատարեցին այլընտրանքային նկարչություն, որը տարբերվող էր և գունեղ։ Այլընտրանքային նկարչության շնորհիվ սաների մոտ զարգանում է երևակայությունը, կողմնորոշվելու ունակությունը և գունաճանաչությունը:

Posted in Ուսումնական նյութեր, Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Ուրախ օր

Հունիսմեկյան օրը սկսեցինք միջավայրի խնամքից։ Այնուհետև հաղթահարեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի լանջերի բարձունքը։

Այսօր երեխաների պաշտպանության օրն է։ Սաների օրը տոն դարձնելու համար երգեցինք, պարեցինք, ծաղիկներ հավաքեցինք,  բարձունք հաղթահարեցինք և փուչիկներով խաղացինք։ Իսկ հետո պատրաստեցինք գունավոր պղպջակներ՝  փչեցինք և ուրախացանք։

Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Անհատական աշխատաժամանակ

  • 10:00-10:30- օրվա առաջադրանքների հիշեցում, քննարկում, ուղղորդում:
  • 11։30-13։00- ընտանեկան նախագծերի իրականացում։
  • 13։00-16։00- պատրասված տեսաֆիլմերի, ձայնագրությունների  ֆոտոների հավաքագրում, մշակում, մոնտաժ:
  • 16։00-18։00 -հառավար-առցանց ընտանեկան աշխատանքների խմբագրում, բլոգային աշխատանք, հրապարակում, լուսաբանում ենթակայքում
  • հաշվառման կատարում, օրվա ամփոփում
  • նոր նախագծերի մշակում, առաջադրանքների կազմում
Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Շաբաթվա ամփոփում 18.05-22.05

Այս շաբաթ երկար դադարից հետո, կրկին սկսեցինք աշխատել ֆիզիկական միջավայրում։ Երեխաներին դիմավորեցինք ըստ կարգի՝ պահպանելով հեռավորությունը, ջերմաչափեցինք, ապա սանին ուղեկցում խմբասենյակ։

Այս շաբաթվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Ընդունելություն արտակարգ դրության պայմաններում։

Ծաղկահավաք։

Վիճակի տիկնիկ։

Համբարձման ծես։