Posted in Ուսումնական նյութեր

Գունավոր գլաքարեր

Այսօր լողափից տարբեր չափերի քարեր հավաքեցինք, հաշվեցինք, համեմատեցինք և որոշեցինք գունավորել։Այսպիսի աշխատանքները  օգնում են զարգացնել սաների  երևակայությունը և գունաճանաչությունը։

Posted in Ուսումնական նյութեր

Ծիրանի համտես

Այսօր  սաների համար իսկական ծիրանատոն էր։ Ծիրանի ծառը թափ տվեցինք, լվացինք, համտեսեցինք և մեր հավաքած ծիրաններով պատրաստեցինք շատ համեղ հյութ։

Posted in Ուսումնական նյութեր

Այլընտրանքային նկարչություն

Այսօր սաները իրականացրեցին այլընտրանքային նկարչություն։ Այսպիսի աշխատանքների օգնությամբ սաները ձեռք են բերում նկարչական հմտություններ, այլընտրանքային նկարչության ձևերի և տեսակների շնորհիվ սաների մոտ ձևավորվում է սեր նկարչության նկատմամբ:

Posted in Ուսումնական նյութեր

Անհատական աշխատաժամանակ

Հունիսի 08.06.2020-12.06.2020, 22.06.2020-26.06.2020 աշխատում եմ առցանց հետևյալ աշխատաժամանակով.

  • 10:00-10:30- օրվա առաջադրանքների հիշեցում, քննարկում, ուղղորդում:
  • 11։30-13։00- ընտանեկան նախագծերի իրականացում։
  • 13։00-16։00- պատրասված տեսաֆիլմերի, ձայնագրությունների  ֆոտոների հավաքագրում, մշակում, մոնտաժ:
  • 16։00-18։00 -հառավար-առցանց ընտանեկան աշխատանքների խմբագրում, բլոգային աշխատանք, հրապարակում, լուսաբանում ենթակայքում
  • հաշվառման կատարում, օրվա ամփոփում
  • նոր նախագծերի մշակում, առաջադրանքների կազմում
  • Օրվա աշխատանքի ներկայացում Նելի Արղությանին (Messanger հավելվածով)
  • Շաբաթվա հաշվետվության ներկայացում Նելի Արղությանին (Messanger հավելվածով)
Posted in Ուսումնական նյութեր

Բնագիտական փորձ

Այսօր սաները կատարեցին կաթով բնագիտական փորձ։ Նրանք շատ են սիրում այսպիսի փորձերը  և  մեծ ոգևորությամբ են կատարում։ Այսպիսի  փորձերի շնորհիվ  սաների  մոտ    առաջանում է  հետաքրքրություն շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև զարգանում է գունաճանաչությունը։