Posted in Նախագծեր

Սանի առօրյան անվտանգ, բաց միջավայրում

Արտակարգ ռեժիմում 2-5 տարեկանների խմբի աշխատանքի կազմակերպման կարգ՝

2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ

Հունիսի 18-ին հրավիրում ենք՝ տեսնելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների ամառային բացօթյա պարտեզը. ներկայացում ֆիզիկական միջավայրում։

Օրվա ռեժիմը՝

  • 9։00-9։30 սաների ընդունելություն
  • 9։30-10։00 զբոսանք Արևմտյան դպրոցի բակում
  • 10։00-10:30 նախաճաշ մաքուր օդին
  • 10։30-12։00 գործունեություն՝ բակային խաղեր, բակային պլեներ, ջրային խաղեր:
  • 12։00-12։30 ճաշ մաքուր օդին
  • 12։30-13։00 բացօդյա քնի պատրասոություն
  • 13։00-15։00 քուն մաքուր օդին
  • 15:30-16:00 հետճաշիկ մաքուր օդին
  • 16:30-17:00 բակային խաղեր, զբոսանք, տուն ճանապարհում։
Posted in Նախագծեր

Աշխատանքային նախագիծ 01.06-05.06

Արտակարգ ռեժիմում 2-5 տարեկանների խմբի աշխատանքի կազմակերպման կարգ՝ըստ ՀՀ պարետի N 74 որոշման   

2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ

Շարունակում ենք նախակրթարանի  արտակարգ ռեժիմով աշխատանքը:

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր

Առցանց ընտանեկան շաբաթվա նախագիծ 25.05-27.05

Առցանց ուսուցման գործունեության հիմք՝ Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Անվանումը` Հեռավար ուսուցման շաբաթ

Նպատակ՝  Ինքնակրթության կազմակերպում, ընտանեկան նախագծերի իրականացում ։

Ժամանակահատված՝ 25.05.2020֊27.05.2020թ.

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց֊ պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ։

Իրականացվող նախագծեր՝

«Մարզական օր»

«Սանի առօրյան»

«Ինքնաշեն խաղ»

Երկուշաբթի

Սաները իրենց օրը կսկսեն ուրախ մարմնամարզությամբ և մարզական խաղերով

Երեքշաբթի

Սաները տեսաֆիլմով կներկայացնեն իրենց առօրյաից մի հատված։

օրինակ

օրինակ

Շորեքշաբթի

Պատրաստում են ինքնաշեն խաղ, այս խաղի միջոցով սաները վերհիշում են գույները, զարգացնում մանր մոտորիկան և հաշվելու ունակությունները։

Օրիանկ

Շաբաթվա բանաստեղծություն

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Այս շաբաթ աշխատում եմ առցանց։

Առցանց շաբաթվա աշխատանքները կհրապարակվեն՝

  • Բլոգում
  • Ենթակայքում

Խմբագրված չէ։

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր, Ուսումնական նյութեր

Հեքիաթասաց ընտանիք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսյան 15-րդ հավաքն է, որի ընթացքում իրականացնում ենք«Հեքիաթասաց ընտանիք» նախագիծը։

Մկրտիչյան Հրայրը և իր մորաքույրը՝ Մարգարիտա Հեքիմյանը ռադիո տարբերակով ներկայացնում են Հովհաննես Թումանյանի «Ուլիկը» հեքիաթը։

Մարկ Թոփալյանի մայրիկը կարդում է Ջիաննի Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհ» հեքիաթը։

Posted in Նախագծեր, Uncategorized

Առցանց ընտանեկան շաբաթվա նախագիծ 04.05.2020-08.05.2020

Անվանումը`«Մայիսյան ամենամյա 15-րդ հավաք»

Նպատակը՝  Մայիսի 4-8-ըը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսյան 15-րդ ստեղծագործական հավաքն է, որի ընթացքում կմեկնարկենք մայիսյան ընտանեկան դպրոցներում իրականացվող նախագծերը։

Ժամանակահատված՝ 04.05-08.05
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց֊ պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ։
Իրականացվող նախագծեր՝

«Ազգային երգը նկարներում»

«Ջրային նկարչություն»

«Ռոդարիական մարմնամարզություն»

«Ջրի համը ու գույնը»

«Համեղ խոհանոց»

Երկուշաբթի
«Ազգային երգը նկարներում»։
Սաները, ունկնդրելով ազգային երգեր, նկարում են։

Երեքշաբթի
«Ջրային նկարչություն»

Ջուրը Սաների ամենասիրելի խաղալիքն է։ Սաները  կատարում են այլընտրանքային ջրային նկարչություն։
օրինակ 1

օրինակ 2

Չորեքշաբթի
«Ռոդարիական մարմնամարզություն»
Ուրախ մարզումներ ընտանիքի անդամների հետ։

Օրինակ 1

օրինակ 2

Հինգշաբթի
«Ջրի համը ու հոտը»
Ուսումնասիրում ենք ջրի համը, հոտը, գույնը (ջրի վիճակները)։ Ջրով փորձեր։

օրինակ 1

օրիկակ 2

Ուրբաթ
«Համեղ խոհանոց»
Սաները ծնողների օգնությամբ պատրաստում են իրենց սիրած ուտեստները։

Շաբաթվա երգեր՝

Խմբագրված չէ։