Posted in Հոդվածներ

Հեռավար ուսուցում

Կորոնավիրուսի համաճարակը կանխելու նպատակով Կրթության  և Առողջապահության նախարարությունների համատեղ որոշմամբ հայտարարվեց՝ մեկ շաբաթով դադարեցնել մանկապարտեզներում և ուսումնական
հաստատություններում աշխատանքները՝ մարտի 2-6-ը:
Սակայն դա չէր վերաբերվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, քանի որ մենք շարունակում էինք մեր աշխատանքները առցանց: Նախօրոք կազմեցինք հեռավար ուցուցման նախագիծ, քննարկում էինք ծրագրի ղեկավար Նելի  Արղությանի հետ, այնուհետև նախագծերը ուղարկում էինք ծնողներին: Իհարկե ծնողների հետ նույնպես  քննարկում էինք, թե ինչ թեմաներով է լինելու մեր գործունեությունը։ Եվ այսպես սկսվում էր մեր առցանց աշխատանքը։
Հեռավար ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում իրականացրել ենք հետևըալ նախագծերը:

Իհարկե մենք չէինք կարող իրականացնել հեռավար ուսուցումը առցանց, առանց ծնողների համագործակցության, որի համար էլ շնորհակալություն ենք  հայտնում մեր սիրելի սեբաստացի ընտանիքներին։
Իհարկե ծնողները մեծ հաճույքով աշխատեցին և դեռ շարունակում են աշխատել մեզ հետ և շարունակում են մեզ զարմացնել իրենց հետաքրքիր նյութերով։
Հեռավար մեր աշխատանքների ընթացքում իրականացրեվինք մի շարք նախացծեր։
Ռոդարիական մարզախաղեր մեր շաբաթվա գործունեության անփոխարինելի մասն է կազմում։Սաները մեծ ոգևորությամբ էին կատարում 《Ռոդարիանան խաղերի խառնաշփոթը》։

Ռոդարիանան խաղերի խառնաշփոթը


Ազգային երգերը նկարներում

Հեքիաթասացները

Բնագիտական փորձեր

Posted in Հոդվածներ, Ճամփորդություն, Մանկավարժական ճամբար, Նախագծեր, Ուսումնական նյութեր, Ստուգատես, Թարգմանություն, Ծրագրեր

«Մեծ ու փոքր». նախագիծ

Մասնակիցներ՝     2-4  տարեկաններ

Տևողությունը՝    1 շաբաթ

Նպատակը` ՝սովորել տարբերել միմյանցից զգալիորեն տարբեր մեծության առարկաներ  և համեմատության արդյունքում  արտահայտել  «մեծ»,«փոքր» բառերով  ;

Ամրապնդել «այնքան-որքան» արտահայտության իմաստը, գործնականում կիրառելու կարողությունը:

Նախագծի ընթացքում նախատեսվում է  (տարբերել մեծը փոքրից  միաժամանակ ընկալել  բարձրի,ցածրի և կողմերի  գաղափարը  /աջ,ձախ,առաջ ,ետ/

Միջավայրը  `  այգում  կամ   բակում

Անհրաժեշտ պարագաներ՝ տարբեր չափերի գնդակներ,  խաղալիքներ,  ծառեր, ծաղիկներ և այլն: