Category: Ծեսեր
Պատրաստում ենք խաչբուռ

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզում Վարդավառի ծեսին ընդառաջ պատրաստեցինք Վարդավառի ծիսական խաչբուռը։ Սաները մեծ ոգևվորությամբ մասնակցեցին ծեսին, երգեցին ծիսական երգերը և պատմեցին ծեսի մասին։
Համբարձման ծես

Համբարձումը նշում են Զատկից 40օր հետո։ Համբարձումը բնության, բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է։ Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում մայր բնությանը։ Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն՝ այն պահի երբ երկրագործը իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում։
Սաների հետ նախապես հավաքեցինք գույնզգույն ծաղիկներ , հյուսեցինք ծաղկաշղթա, պատրաստեցինք ծիսական Արուսի տիկնիկը։ Այնուհետև կուժի մեջ լցրեցինք յոթ տարբեր չափի քարեր, յոթ գույնի ծաղիկներ և մոտակա ցայտաղբյուրից կուժի մեջ լցրեցինք յոթ բուռ ջուր։ Այնուհետև սաները երգելով գովերգեցին մեկը մյուսին։
Զատկի ծեսը
Ավետիսյան Ռուբեն
Ալեքսանյան Մարկ
Դալաքյան Դավիթ
Դալաքյան Էդուարդ
Բարեկենդան
Այսօր տոն էր Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում։ Նշում էինք բարեկենդանի տոնը։ Երգեցինք ազգային երգեր, արտասանեցինք ասիկներ։ Բարեկենդանի տոնը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար խաղացինք գոմշակռիվ, աքլորակռիվ և պարանձգոցի, իսկ վերջում օգտվեցինք ավանդական ազգային ուտեստներով զարդարված սեղանից։
Մանրամասները՝ տեսաֆիլմում։
Ամանորյա ծեսը
Ամանորը դիմավորեցինք ուրախ երգ ու պարով, որի անմիջական մասնակիցները՝ ծնողներն էին։