Posted in Ուսումնական նյութեր, Թումանյանական օրեր

Թումանյանն ու մենք

Շնորհավոր ծնունդդ, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան։ Նախակրթարանի սաների այս անգամվա ռադիոթողարկումը նվիրված է Հովհաննես Թումանյանին։ Սաները արտասանում են նրա մանկական բանաստեղծությունները նվիրելով հենց նրան` մեծն Թումանյանին։

Posted in Ուսումնական նյութեր, Թումանյանական օրեր

Խաղում ենք Թումանյան

Նախակրթարանում Թումանյանական օրեր են։ Մեր սաների հետ սովորում ենք, հիշում ենք Թումանյանի հեքիաթները և բանաստեղծությունները՝ վերածելով ծափ-խաղերի և խաղերգերի։

Սաների հետ կանգնեցինք շրջան՝ արտասանելով Թումանյանի «Աղվեսն եկավ» ստեղծագործությունը, որից հետո սաների հետ արտասանեցինք աղվեսի մասին հանելուկներ, քանի որ այսօրվա մեր թեման աղվեսն էր։

Մանրամասները՝ տեսաֆիլմում։

 

Posted in Դաստիարակի ինքնակրթություն, Թումանյանական օրեր

Հարցազրույց

Ողջույն, կներկայանա՞ք։
-Բարև Ձեզ, Արուսյակ Սիմոնյան՝ Մկրչյան Մանեի մայրիկը։
-Ինչպե՞ս եք առաջին անգամ Թումանյանի որևէ ստեղծագործություն լսել, ին՞չ կոնտեքստում, ո՞րն էր դա։
— Անկեղծ ասած, ինձ դժվար է հիշել, քանի որ Թումանյանը այնքան շատ է մեր կյանքում, մանավանդ մանուկների մանկությունից։ Թումանյանը այնպես է գալիս,որ կարծես տպավորություն է ժողովրդական հեքիաթներից, հետո որ մեծանում ես սկսում ես հասկանալ, որ 《Շունն ու կատուն》 ինքնա գրել, կան բանաստեղծություններ որ դպրոցում ես անցնում և հասկանում ես, որ դա Թումանյանի գրածնա։
Առաջին ինձ փոխանցողը երևի մայրիկս կամ տատիկս, հստակ ասել չեմ կարող ասել։ Փոքր ժամանակ մեծ ցավ եմ ապրել, երբ առաջին անգամ նայել եմ《Գիքոր》ֆիլմը։ Մեծանալուց հետո նոր հասկանում ես Թումանյանն ով է։ Այսօր էլ, երբ կարդում ենք Թումանյանի գրախոսականները, թվում է, թե երեկ է գրել։ Թումանյանը մեր մեծագույն բանաստեղծներից մեկն է։
-Շնորհակալություն։