Design a site like this with WordPress.com
Get started
Posted in Ուսումնական նյութեր, Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

Վիլյամ Սարոյանի «Ծիծաղը» վերլուծություն

Այս պատմվածքում շեշտը դրված է եսասիրության և անխճության վրա։ Ցույց է տրված նաև, որ մարդուն բացի իր ապահովությունից, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։

Եվ ես համաձայն եմ այս մտքի հետ, որ շատերը անում են ուրիշ բան, իսկ ճանապարհի կեսին մեկ այլ բան։ Տղան ցանկանում էր մտերմանալ ուսուցչուհու հետ, բայց հետո ուրիշ բան եղավ և տղան իրեն վատ զգաց։

 

Posted in Ուսումնական նյութեր, Դաստիարակի ինքնակրթություն

Համով բլբլոց

Անի, կասես ի՞նչ է տխրությունը։
-Հենց որ ինձ նեղացնում են, ես տխրում եմ։
-Իսկ ինչի՞ համար ես տխրում։
-Որովհետև ինձ նեղացնում են։
-Իսկ ի՞նչ է սերը։
-Չգիտեմ։
-Մանե, ի՞նչ է տխրությունը։
-Տխրությունը, որ իրան խփում, նեղացնում են, ինքն էլ տխրում ա։
-Էրեխեք, իսկ ի՞նչ է հարսանիքը։
-Հարսանիքը, որ հարսանիք են անում։
-Իսկ դուք գնացե՞լ եք հարսանիք։
-Ես չեմ գնացել։
-Ես գնացել եմ։
-Ես էլ եմ գնացել։
-Իսկ ի՞նչ են անում հարսանիքում։
-Միսիկ են ուտում ու տորթիկ։
-Հարսանիքի տեղը միսիկ չկար։
-Կա, ո՞նց չկա։
-Իսկ ո՞վ է հրամայում։
-Թագավորը։
-Ի՞նչ է հրամայում։
-Գնացե՛ք բերեք աքլորին, վիզը կտրեք, բերեք ուտեմ։
-Էլ ի՞նչ է հրամայում։
-Գնացե՛ք, ոսկին ինձ բերեք։
-Հրաչ, ի՞նչ է ուրախությունը։
-Երջանկություն ա, որ մատանի են նվիրում։
-Իսկ ի՞նչ է տխրությունը։
-Տխրությունը լացելն է, որ տխրում ա ու լացում ա, ու ինչ-որ մեկը դաս չի անում, որ մամայի հետ կռիվ ա անում, ջղայնացնումա։
Posted in Դաստիարակի ինքնակրթություն, Թումանյանական օրեր

Հարցազրույց

Ողջույն, կներկայանա՞ք։
-Բարև Ձեզ, Արուսյակ Սիմոնյան՝ Մկրչյան Մանեի մայրիկը։
-Ինչպե՞ս եք առաջին անգամ Թումանյանի որևէ ստեղծագործություն լսել, ին՞չ կոնտեքստում, ո՞րն էր դա։
— Անկեղծ ասած, ինձ դժվար է հիշել, քանի որ Թումանյանը այնքան շատ է մեր կյանքում, մանավանդ մանուկների մանկությունից։ Թումանյանը այնպես է գալիս,որ կարծես տպավորություն է ժողովրդական հեքիաթներից, հետո որ մեծանում ես սկսում ես հասկանալ, որ 《Շունն ու կատուն》 ինքնա գրել, կան բանաստեղծություններ որ դպրոցում ես անցնում և հասկանում ես, որ դա Թումանյանի գրածնա։
Առաջին ինձ փոխանցողը երևի մայրիկս կամ տատիկս, հստակ ասել չեմ կարող ասել։ Փոքր ժամանակ մեծ ցավ եմ ապրել, երբ առաջին անգամ նայել եմ《Գիքոր》ֆիլմը։ Մեծանալուց հետո նոր հասկանում ես Թումանյանն ով է։ Այսօր էլ, երբ կարդում ենք Թումանյանի գրախոսականները, թվում է, թե երեկ է գրել։ Թումանյանը մեր մեծագույն բանաստեղծներից մեկն է։
-Շնորհակալություն։
Posted in Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

Մենք արդեն ինքնուրույն ենք

Քնի ծեսը նախակրթարանում։

Մեր տեսաֆիլմի մեջ շեշտը դրվում է սաների ինքնուրույնության վրա։ Սաները հենց իրենք են պատրաստվում քնի ծեսին մաքրելով հարթակը, բացելով անկողինները։ Փոքրիկ սեբաստացիները օգնելով միմյանց հանվում ու պատրաստվում են քնելուն։

Մանրամասները տեսաֆիլմում,որտեղ սաները հենց իրենք, պատմում են իրենց քնի ծեսի կազմակերպման մասին։

Մեր նախակրթարանի սաները շատ ինքնուրույն են և հաճախ են մեզ օգնում իրենց առօրյան կազմակերպելու հարցում։ Օգնում են մեզ խոհանոցում,լվանալով, կտրատելով բանջարեղենը, պատրաստելով ճաշի սեղանը։Օգնում են նույնիսկ հավաքելու, մաքրելու, լվանալու հարցում։

Շաբաթը  մեր սաների համար մարզական էր, քանի որ խաղում էինք  ռոդարիական մարզախաղեր: Խաղացինք գուլպաներով, հողաթափերով, շապիկներով և գնդակով:  Խաղը մրցակցային, զարգացնող և ինքնուրույնությունը արտահայտող խաղ է:

Ինչպես գիտեք  մեր նախակրթարանում կարևորում ենք սաների ինքնուրույնությունը։      Եղանակային փոփոխություններով պայմանավորված հագնում ենք տաք հագուստ և որպեսզի սաները լինեն ավելի ինքնուրույն, պրպտեցինք և գտանք հեշտ բաճկոնները հագնելու տարբերակը։ Խաղացինք սովորելով,այնուհետև սկսեցինք մրցել,թե ով ավելի արագ կշտկի և կհագնի իր շորերը։

Posted in Համագործակցության ծրագիր, Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

Օշո «Բացի քեզանից»

25498253_942593605893882_7592845822720701482_n.jpg

Անկախ ամեն ինչից` փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել այն ամենը, ինչ տեղի կունենա ձեզ հետ:Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ընդունեք առանց արձագանքելու և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հանկարծ դուք սկսում եք զգալ էներգիայի հոսք, որը առաջներում երբեք չեք զգացել: Երբ որևէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար, թուլություն եք զգում, դուք կորցնում եք հանգստությունը և սկսում եք մտածել ինչպես այդ մեկից վրեժխնդիր լինել: Այդ մարդը կեռիկի նման կպչուն է ձեզնից, և դուք սկսում եք շրջաններ գծել նրա շուրջբոլորը: Օրեր, գիշերներ, ամիսներ, տարիներ շարունակ դուք չեք կարողանում քնել և վատ երազներ եք տեսնում: Լինում է, երբ մարդիկ մի ինչ-որ ապուշ անհեթեթության պատճառով իրենց ամբողջ կյանքն են կորցնում, ինչ է թե ինչ-որ մեկը վիրավորել է իրենց։

 

Ետ նայեք անցյալին և նման բան հաստատ կհիշեք. դուք փոքր երեխա էիք, և ուսուցիչը դասարանում բոլորին, այդ թվում և ձեզ,  «ապուշ» անվանեց: Դուք մինչև հիմա հիշում եք դա և պահում վիրավորանքը: Հայրը ինչ-որ բան ասաց…ձեր ծնողները վաղուց մոռացել են, եթե անգամ դուք նրանց հիշեցնեք այդ մասին, նրանք չեք հասկանա` խոսքն ինչ մասին է: Մայրը ձեզ այնպես չնայեց, և այդ վերքը` բաց, կենդանի, ապրում է մինչև օրս ու, եթե ինչ-որ մեկն անդրադառնա դրան` դուք միանգամից կպայթեք: Չօգնե՛ս, որ այդ վերքն ավելի մեծանա: Թույլ չտա՛ս, որ այն հոգին նվաճի: Հասի՛ր արմատներին, եղի՛ր ամբողջական:

24 ժամ, ընդամենը 24 ժամ, ինչ էլ որ պատահի, փորձիր չարձագանքել և չդիմադրել:

Դուք կզգաք էներգիայի նոր ալիք, այնպիսին, ինչպիսին երբեք չեք ունեցել, նոր տիպի կենսական էներգիայի ուժի հոսք, որը բխում է խորքից` արմատներից: Ձեզնից պահանջվում է պարզապես ճանաչել, զգալ այդ համը և մեկ էլ այն, թե ինչպես է ձեր կյանքը փոխվում: Դուք կսկսեք ծիծաղել այն բոլոր կատարյալ հիմարությունների վրա, որոնք ամբողջ ընթացքում ձեզ զբաղեցրել են, ծիծաղել բոլոր տեսակի վիրավորանքների, ձեր հակադարձումների, վրեժխնդրության վրա, որոնցով դուք  թունավորել եք ձեզ:

Ոչ ոք չի կարող քեզ կործանել… քեզանից բացի:

Ոչ ոք չի կարող քեզ փրկել….քեզանից բացի:

Վերլուծություն

   Ներելու ունակությունն այն կարևորագույն հատկանիշներից է, որ օգնում է մեզ ապրել, և որը մեր մեջ մենք պետք է զարգացնենք։

 

 

 

 

Posted in Համագործակցության ծրագիր, Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

Մենք արդեն ինքնուրույն ենք

Մեծանալու ամենակարևոր դրսևորումներից մեկը ինքնուրույնությունն է։ Առաջին հերթին, կարևոր  է չխանգարել տվյալ որակի ձևաորմանը, այլ հնարաորինս խթանել նրա զարգացմանը։

Շարունակել կարդալ “Մենք արդեն ինքնուրույն ենք”

Posted in Համագործակցության ծրագիր, Դաստիարակի ինքնակրթություն

Մենթորական աշխատանք.դաստիարակի ինքնակրթություն

Սեպտեմբերի 30-ից 4-ը

  • Մայր Թերեզա. Իմաստություններ, որ վերաբերում են մեծերին և փոքրերին:

Պատվիրաններ դաստիարակներին ու ծնողներին։

 

 

Շարունակել կարդալ “Մենթորական աշխատանք.դաստիարակի ինքնակրթություն”

Posted in Համագործակցության ծրագիր, Դաստիարակի ինքնակրթություն

Մենթորական աշխատանք դաստիարակի ինքնակրթություն

Սեպտեմբերի 23-ից 30-ը

  1. Կարդալ և վերլուծել Ջանի Ռոդարիի «Սակալա պակալա» ստեղծագործությունը։

Շարունակել կարդալ “Մենթորական աշխատանք դաստիարակի ինքնակրթություն”