Ամռան սկզբին ջերմոցում ցանեցինք լոբու սերմերը,այժմ ժամանակն է բերքահավաքի։ Սաների հետ հավաքեցինք լոբին և օգտվեցինք այլ բարիքներից։
Category: Ամսվա աշխատանքային գործունեություն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ Աշխատանքային նախագիծ 29.07.2019-02.08.2019
- 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
- 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
- 12:30-13:00—Ճաշ
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Երկուշաբթի.
Երեքշաբթի.
- Մարզական ձմերուկներ
Չորեքշաբթի
- Պատրաստում ենք ձմերուկաչիր
Հինգշաբթի
Ուրբաթ
- Փրփրադեզ-պղպջակ
Ձմերուկատոն
Նախակրթարանում ձմերուկատոն է, լիքը ձմերուկներ`մեծ,միջին,փոքր:Համեմատեցինք,զրուցեցինք ձմերուկների օգտակարության մասին:Կտրեցինք ու համտեսեցինք:
Մանրամասները՝ տեսաֆիլմում
Վարդեվառ
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Խնդում
Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր:
Վարդավառից առաջ մի երեխայի հասակի չափ փայտ էին տնկում այդ կանաչի մեջ ու զարդարում մանր վարունգով, խնձորով ու վարդերով: Փայտը հաճախ թևավոր էր լինում: Այս զարդարած փայտը կանաչի հետ միասին կոչվում էր «Խնդում»:
Ջրի համը
Մեր սաները այսօր փորձեցին աղի,քաղցր և թթու ջուրը։
Ծիրանի մուրաբա
Այսօր էլ պատրաստեցինք ծիրանի մուրաբա:Մեր սաները իրենց փոքրիկ թաթիկներով ծիրանը մաքրեցին, լվացին և համտեսեցին,իսկ հետո պատրասրեցինք մուրաբա: Ստացվեց շատ համեղ:
Հուլիս-օգոստոս ամսվա գործունեություն
Դաստիարակների աշխատանքային նախագծեր, գործունեություններ…
- 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
- 9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
- 12:30-13:00—Ճաշ
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Նախագծեր
- Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր
- Վառդավարի ծես
- Ամառային պարտեզ. ջրային լաբորատորիա
- Ջրի գույնը
- Ջրի համը
- Տաք ու սառը ջուր
- Ջրի ձայնը. երաժշտություն
- Ծափխաղեր. ջրի վրա-ջրի տակ
- Սպունգանկարչություն
- Փրփրադեզ-պղպջակ
- Շատախոս գլաքարերը
- Ջրային թատրոն
- Գունավոր գլաքարերի քաղաք
- Ցեխաթերապիա
Տեխնոլոգիա
- Ծիսական գործունեություն«Նուրի տիկինիկ»պատրաստում.Նուրին անձրևի հովանավոր աստվածուհին էր, ուստի երաշտի ժամանակ գյուղացիները Նուրի տիկնիկի հետ շրջում էին տնետուն, որպեսզի նա անձրև պարգևի մարդկանց: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ:
Հայոց բոլոր գավառներում աղջիկների ու տղաների խմբերը ցախավելից կամ փայտից էին պատրաստում Նուրիին: Այն կնոջ կերպարանքով էր, գունավոր գոտիով, լաչակով, դեմքը` սպիտակ լաթով, աչք-ունքով, քիթ-բերանով: Նուրիի գլխին ծաղկեպսակ էին դնում և ամբողջությամբ զարդարում ծաղիկներով: Աղջիկ երեխաները` հին շորեր հագած, երգելով ու պարելով, պտտեցնում էին Նուրին տուն առ տուն և տիկնիկի համար ալյուր, ձու և այլ մթերքներ հավաքում: Պատուհաններից ու դռներից անընդհատ ջուր էին լցնում Նուրիի վրա: - Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում:
- Ծիսական գործողություն «կենաց ծառի»պատրաստում:
- Ծիսական գործողություն «Ցորենահավաք».ցորենի հասկեր ենք հավաքում, սովորում են խաչբուռ հյուսելու տարբերակներ:
- Ծիսական գործողություն «Խաչբուռ հյուսել». սովորում են պատրաստել Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես ցորենի հասկերից, ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ), այնպես էլ՝ ծաղիկներից:
- Ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ:
Ծիսական երգեր,խաղեր, պարերգեր, հաշվերգեր
- Անձրևաբեր ծիսական երգեր
- Զըպիկ, զըպիկ
- Անձրև եկավ
- Վարդավառի խաղերից՝ Կլոր պար
- Վարդավառի ծիսական երգեր, խաղիկներ, բանաստեղծություններ .
- Վարդավառ է
- Սոնա յար
- Պուպլատիկինն էկեր է
- Ազգային պարերգեր. «Հոպ, թռի», «Մանդրիկ թփիկ ըռեհան», «Կռունկ ջան, արի, արի», «Վեր, հա վեր, վեր», «Փափուռի»
- Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր