Posted in Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Ուրախ լողափ

Ամառային ուրախ, հավես օրերը շարունակվում են Արևմյան դպրոց-պարտեզում: Ջուրը զարմանալի ու սիրելի խաղալիք է։ Թերևս միակը խաղալիքների մեջ, որով երեխան խաղում է անհոգնել, գերագույն հաճույքով և անվերջ բացահայտումներ անելով։ Այսօր էլ մեր սաները մեծ ոգևորությամբ լողացին և խաղացին ջրային խաղեր։

Մանրամասները՝ տեսաֆիլմում

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Օղակախաղ

Մարզական խաղերը մեր առօրիայի մի մասն են կազմում։ Ամեն օր դրանք տարաբնույթ են՝ մի օր գնդակախաղ, մյուս օրը պարանախաղ, գլուխկոնծի․․․Այսօր էլ խաղացինք հետաքրքիր օղակախաղեր։ Ցատկոտելով անցնում էինք օղակների միջով և գնդակը հասցնում ընկերոջը։ Խաղի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը։

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Ծիսական երգեր

Այսօր երգի դաստիարակ ընկեր Սեդայի հետ երաժշտության պարապմունքը կրկին անցկացրեցինք լողափում։ Սովորեցինք ծիսական երգերը և շրխկանները փոխարինեցինք այլընտրանքային շրխկաններով՝  լողափի քարերով։

Posted in Ուսումնական նյութեր, Ամառային լողափնյա պարտեզ

Այց ագարակ

Այսօր սաների հետ  այցելեցինք  ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում:  Վերցնում ենք բանջարեղեններ և հաց, որպեսզի կերակրենք կենդանիներին։ Սաները շատ են սիրում  մեր յուրօրինակ ագարակը։

Posted in Ուսումնական նյութեր, Ամառային լողափնյա պարտեզ

Առավոտյան ծես

Մեր նախակրթարանում,մեր ամեն օրը սկսվում է ծիսական եռուզեռով։Այսօր էլ բակում դիմավորելով սաներին, ջերմաչափեցինք և աղտահանեցինք ձեռքերը, այնուհետև ծիսական երգ ու պարով շարունակեցինք մեր օրը։

Posted in Ուսումնական նյութեր, Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Հեքիաթասաց Եվան

Այսօր մեզ հյուր էր եկել  Հայրապետյան Սպարտակի քույրիկը՝ Եվան։ Նա մեզ համար պատմեց Հովհաննես Թումանյանի «Սևուկ ուլիկը» հեքիաթը։ Յուրաքանչյուր հեքիաթ սիրով լսում և ընթերցում են և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Հեքիաթները և հետաքրքիր պատմությունները երեխաների հետ շփվելու ամենաարդյունավետ միջոցներն են, որովհետև նրանք հեքիաթների մեջ գտնում են իրենց։ Նաև շատ հաճուքով և հետաքրքրությամբ են լսում իրենց սիրելի կերպարների մասին։ Զարգանում է երեխայի երևակայությունը, որը կարևոր է զարգացման համար։