
Մեր սաները շատ են սիրում բնագիտական փորձերը և մեծ ոգևորությամբ են կատարում բնագիտական գործունեություններ : Այսպիսի փորձերի օգնությամբ սաների մոտ առաջանում է հետաքրքրություն շրջակա միջավայրի նկատմամբ նաև զարգանում է գունաճանաչությունը։
Մեր սաները շատ են սիրում բնագիտական փորձերը և մեծ ոգևորությամբ են կատարում բնագիտական գործունեություններ : Այսպիսի փորձերի օգնությամբ սաների մոտ առաջանում է հետաքրքրություն շրջակա միջավայրի նկատմամբ նաև զարգանում է գունաճանաչությունը։
Այսօր սաների հետ այցելեցինք ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում: Վերցնում ենք բանջարեղեններ և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում մեր յուրօրինակ ագարակը։
Մեղվագովքի, ծաղկագովքի ծեսին ընդառաջ, նախակրթարանի սաները արտասանում են բանաստեղծություններ ժրաջան մեղվի մասին։
Էլ ի՞նչ ծես առանց ծիսական երգերի, խաղերգերի։ Մեղրածեսի ծիսական երգերի ուսուցումը երաժշտության դաստիարակ ընկեր Սեդայի օգնությամբ յուրացրել ենք։
Երբ ուսուցման հիմքում խաղն է այն շատ ավելի հեշտ, արագ, հավեսով է յուրացվում սաների կողից։
Նախակրթարանում շարունակվում են մեղվագովքի, մեղրագովքի օրերը…
Մեղրագովքի ծեսին ընդառաջ սաները պատրաստեցին այլընտրանքային շրխկաններ՝ մեղուներ։ Այնուհետև մեր շրխկան մեղուների օգնությամբ երգեցինք մեղվագովքի ծիսական երգերը։
Մանրամասները՝ ըեսաֆիլմում
Արևմուտքում այսօր գունավոր թաթիկների օր էր։ Սաների հետ վերհիշեցինք գույները, իսկ հետո թաթիկները ներկեցինք գունավոր գուաշներով և նկարեցինք թղթերի վրա։
Մանրամասները՝ տեսաֆիլմում
Ամառային պարտեզ. Ուսումնական մեղվանոց. ծրագիր
Նախագծի անվանումը՝ Մեղրագովք֊ ծաղկագովք։
Մասնակիցներ՝ նախակրթարանի 2֊4 տարեկանների խմբի սաներ, դաստիարակներ։
Իրականացման տևողությունը՝ օգոստոսի 10-ից 26-ը։
Նպատակ՝ Մեղրաքամի գործընթացը վերածել ծեսի ներառելով՝
Այսօր էլ այսպես անցավ մեր առօրյան, ամառվա տապը հաղթահարելու համար դուրս եկանք բակ լողազգեստներով, կտրատեցինք մեր սիրելի ձմերուկը, ուսումնասիրեցինք՝ գույնը, համը, կերանք, իսկ վերջում էլ կորիզները ցանեցինք, որ հետևենք աճին։
Մանրամասները՝ տեսաֆիլմում
Շաբաթը մեր սաների համար մարզական էր, քանի որ խաղում էինք ուրախ մարզախաղեր: Խաղացինք բուլավաներով, օղակներով և փուչիկներով: Խաղը մրցակցային, զարգացնող և ինքնուրույնությունը արտահայտող խաղ է:
Մանրամասները՝ տեսաֆիլմում