Posted in Ճաշացանկ

Շաբաթվա ճաշացանկ 17.08.2020-21.08.2020

Երկուշաբթի

  • Նախաճաշ֊Միրգ, պանիր, ձու, կարագ, հաց
  • Ճաշ֊ Վարունգ, պղպեղ, հավով բրնձով ապուր, պանիր, հաղ
  • Հետճաշիկ֊ Լոլիկ, վերմիշելով փլավ, հաց, մածուն

Երեքշաբթի

  • Նախաճաշ֊ Միրգ՝ ձմերուկ, պանիր, կոմպոտ, բիսկվիտ, հաց
  • Ճաշ֊ Վարունգ, լոլիկ, մսով կարտոֆիլով սոուս, հաց, պանիր
  • Հետճաշիկ֊Աղցան, հնդկաձավարով փլավ, հաց, մածուն

Չորեքշաբթի

  • Նախաճաշ֊ Միրգ, բրնձով շիլա, հաց, պանիր
  • Ճաշ֊ Վարունգ, թթվասեր, մսով բորշչ, հաց, պանիր
  • Հետճաշիկ֊ Հաց, ջեռոցի կարկանդակ, ձմերքւկ

Հինգշաբթի

  • Նախաճաշ֊ Միրգ, կաթնաշոռով գաթա, հաց, պանիր, կոմպոտ
  • Ճաշ֊Աղցան, կարտոֆիլի պյուրե, շոգեխաշած հավի կրծքամիս, հաց, պանիր
  • Հետճաշիկ֊ Սպաս, հաց, վարունգ

Ուրբաթ

  • Նախաճաշ֊Միրգ, պանիր, կոմպոտ, ալադի, հաց
  • Ճաշ֊ Վարունգ, լոլիկ, մսով վերմիշելով ապուր, պանիր, հաց
  • Հետճաշիկ֊ Վարունգ, պղպեղ, բրնձով շիլա, հաց
Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Շաբաթվա ամփոփում 10.08-14.08

Ամփոփելով այս շաբաթը, իրականացրեցինք մի շարք հետաքրքիր նախագծեր։ Սաների հետ վերհիշեցինք գույները և կատարեցինք թաթիկանկարչություն։ Մեղրագովքին ընդառաջ պատրաստեցինք ինքնաշեն շրխկան մեղուներ, նաև սաները ռադիո տեղեկություններ են հայտնում ժրաջան դեղնուկի մասին։

10.08-Գունավոր թաթիկներ

13.08-Տեղեկություններ ժրաջան դեղնուկի մասին

14.04-Շրխկան մեղուներ

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Շրխկան մեղուներ

Մեղրագովքի ծեսին ընդառաջ սաները պատրաստեցին այլընտրանքային շրխկաններ՝ մեղուներ։ Այնուհետև մեր շրխկան մեղուների օգնությամբ երգեցինք մեղվագովքի ծիսական երգերը։

Մանրամասները՝ ըեսաֆիլմում

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Գունավոր թաթիկներ

Արևմուտքում այսօր գունավոր թաթիկների օր էր։ Սաների հետ վերհիշեցինք գույները, իսկ հետո թաթիկները ներկեցինք գունավոր գուաշներով և նկարեցինք թղթերի վրա։

Մանրամասները՝ տեսաֆիլմում

Posted in Հաշվետվություններ

Դաստիարակի գործունեության թվային ցուցանիշներ

  1. Դպիր֊ ում հրապարակված հոդված դեռ չունեմ։
  2. Բլոգում ունեմ 2 մանկավարժական պատում, որոնք չեն հրապարակվել որպես հոդված։
  3. Ընտանեկան նախագիծերին մասնակցել են՝

մարտ-18 սանից 15-ը,
ապրիլ-18սանից 13-ը,
մայիս-18 սանից 10-ը։

  1. Հունիս ամսին աշխատել եմ Արև Ուզունյանի հետ, աշխատել ենք միացյալ՝ երկու խմբով, խմբում եղել է 10 սան՝ երեքն այլ պարտեզներից։ Հուլիսին աշխատել եմ Մարգարիտա Հեքիմյանի հետ, խմբում եղել է 12սան է՝ երեքը այլ պարտեզից։
  2. Հունիսի 24֊ից օգոստոսի 7֊ը մասնակցել եմ 12 սեմինար֊պարապմունքի՝

լող- 9 պարապմունք,
մարզական-2 պարապմունք,

կավ-1պարապմունք

  1. Վերապատրաստման ո՞վ է մասնակցել- չեմ մասնակցել։
  2. Գործընկեր պարտեզ չի եղել։
  3. 09.03-13.03, 16.03-20.03, 13.04-17.04, ժամանակահատվածներում եղել եմ վճարովի արձակուրդում։
  4. Մասնակցել եմ դաստիարակների լաբորատորիայի կողմից ստեղծած ծեսերին՝
  5. Ատամհատիկ,
  6. Վարդավառ,
  1. 2019֊2020 ուստարվա բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշները՝

Դեկտեմբեր 2019-20 նյութ, 100 մուտք, 350 դիտում։

Հունվար 2020-19 նյութ, 100 մուտք, 250 դիտում։

Փետրվար 2020-22 նյութ, 175 մուտք, 260 դիտում։

Մարտ 2020-19 նյութ, 165 մուտք,664 դիտում։

Ապրիլ 2020-22 նյութ, 150 մուտք,457դիտում։

Մայիս 2020-29 նյութ,176 մուտք,427 դիտում։

Հունիս 2020-36 նյութ, 101մուտք, 300դիտում։

Posted in Նախագծեր, Uncategorized

Աշխատանքային նախագիծ 10.08-14.08

Արտակարգ ռեժիմում 2-5 տարեկանների խմբի աշխատանքի կազմակերպման կարգ՝ըստ ՀՀ պարետի N 74 որոշման   (էջ 5-6)

2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ

Շարունակում ենք նախակրթարանի  արտակարգ ռեժիմով աշխատանքը:

Ճաշացանկ


  • 8:45-9:30 -Առավոտյան ծես։ Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական-մարզական խաղեր:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում;
  • 10:00-10:30-Նախաճաշ
  • 12:30-13:00—Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել):
  • Օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին, գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը:

Երկուշաբթի

  • Այլընտրանքային նկարչություն. Թաթիկանկարչություն

Երեքշաբթի

  • Մարզական օր

Չորեքշաթի

  • Խաղ Մեղուն և սարդը

Հինգշաբթի

  • Պատրաստում ենք փուչիկով մեղուներ և կազմակերպում խաղ երգելով Հոպ թռի երգը

Ուրբաթ

  • Ռադիոնյութ. Տեղեկություններ մեղվի մասին

Posted in Նախագծեր, Ամառային լողափնյա պարտեզ, Uncategorized

Մեղրագովք-Ծաղկագովք Մեղրագովքի ծես նախագիծ

Ամառային պարտեզ. Ուսումնական մեղվանոց. ծրագիր

Նախագծի անվանումը՝ Մեղրագովք֊ ծաղկագովք։

Մասնակիցներ՝ նախակրթարանի 2֊4 տարեկանների խմբի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝ օգոստոսի 10-ից 26-ը։

Նպատակ՝ Մեղրաքամի  գործընթացը վերածել ծեսի  ներառելով՝

Posted in Ամառային լողափնյա պարտեզ

Ձմերուկուտոցի+ցան

Այսօր էլ այսպես անցավ մեր առօրյան, ամառվա տապը հաղթահարելու համար դուրս եկանք բակ լողազգեստներով, կտրատեցինք մեր սիրելի ձմերուկը, ուսումնասիրեցինք՝ գույնը, համը, կերանք, իսկ վերջում էլ կորիզները ցանեցինք, որ հետևենք աճին։

Մանրամասները՝ տեսաֆիլմում

Posted in Նախագծեր, Uncategorized

Աշխատանքային նախագիծ 03.08.2020-07.08.2020

Արտակարգ ռեժիմում 2-5 տարեկանների խմբի աշխատանքի կազմակերպման կարգ՝ըստ ՀՀ պարետի N 74 որոշման   (էջ 5-6)

2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ

Շարունակում ենք նախակրթարանի  արտակարգ ռեժիմով աշխատանքը:

Ճաշացանկ