2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ
Շարունակում ենք նախակրթարանի արտակարգ ռեժիմով աշխատանքը:
Ամառային լողափ
- 8:45-9:30 -Առավոտյան ծես։ Ընդունելություն
- 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական-մարզական խաղեր:
- 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում։
- 10:00-10:30-Նախաճաշ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել):
- Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին, գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը:
Շաբաթվա ընթացքում իրականացնելու ենք հետյալ նախագծերը՝
Երկուշաբթի՝
- Գլաքարերի գունավորում
- Լողափնյա խաղեր
Երեքշաբթի՝
«Ջրային խաղեր»
Սպունգի օգնությամբ ջուրը լիքը տարայից կտեղափոխեն դատարկ տարա։
Չորեքշաբթի՝
«Շնչառական վարժություններ»
Ձեռնոցի, հյութի ձողիկի, բաժակի և գնդակի օգնությամբ կխաղանք մի շարք շնչառական վարժություններ։
Հինգշաբթի՝
«Ցեխաթերապիա»
Ուրբաթ՝
«Գունավոր լվացք»
- Ամառային լողափը սաները կլցնեն իրենց գունավոր լվացքով և ծիծաղով։
- Փրփրատոն
Շաբաթվա բանաստեղծություն՝
Աթաբեկ Խնկոյան
Լուսին
Լուսին, լուսին, լուսերես,
Ինչքա՜ն սիրուն, կլոր ես։
Լույս ես տալիս գիշերով
Քո վառվռուն թշերով։
Շաբաթվա երգեր՝