Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր

Աշխատանքային նախագիծ 22.06.2020-26.06.2020

Նպատակ՝  Ինքնակրթության կազմակերպում, ընտանեկան նախագծերի իրականացում, սաների կարողությունների ներկայացում:

Ժամանակահատված՝ 22.06.2020-26.06.2020թ.

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց֊ պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ։

Ընթացք՝ Յուրաքանչյուր ընտանեկան պարտեզ հանդես է գալիս նաև իր նախաձեռնությամբ, որտեղ երևում են նրանց հետաքրքրությունները, նախասիրությունները և շնորհները։

Իրականացվող նախագծեր՝

  • «Զբոսանք բակում»
  • «Այլընտրանքային նկարչություն»
  • «Բնագիտական անկյուն»
  • «Ռոդարիական մարզախաղեր»
  • «Սանի առօրյան»

Երկուշաբթի

Զբոսանք բակում, բակային խաղեր, ջրային խաղեր։

Երեքշաբթի

Այլընտրանքային նկարչություն։

Վրձինի փոխարեն սանեը նկարում են՝ ոտքերով, թաթիկներով,պատառաքաղով, փուչիկներով և հյութի ձողիկներով։

Չորեքշաբթի

Բնագիտական անկյուն

Սաները ծնողների օգնությամբ ստեղծում են բնագիտական անկյուն։ Ջրում ծաղիկները, փխրեցնում հողը, տեղափոխում թաղարից-թաղար և պատմում իրենց կանաչ օրվա մասին։

Հինգշաբթի

«Սանի առօրյան»

Սաները տեսաֆիլմով ներկայացնում են իրենց առօրյայից մի հատված։

Ուրբաթ

«Ռոդարիական մարզախաղեր»

Մարզական խաղերը սաների առօրյաի մի մասն են կազմում։ Այսօր ընտանիքի անդամների հետ տեսաֆիլմով կներկայացնեն հետաքրքիր խաղային մարզումներ։

Շաբաթվա երգեր՝

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂ

Բութմատն ասաց`գայլն եկավ,

Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,

Միջնամատն ասաց` սարից եկավ,

Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ

Ինչպե՞ս փախչեմ:

Առցանց շաբաթվա աշխատանքները կհրապարակվեն՝

  • Բլոգում
  • Ենթակայքում

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s