2-5 տարեկան սաների ջերմաչափման տվյալներ
Շարունակում ենք նախակրթարանի արտակարգ ռեժիմով աշխատանքը:
Ամառային լողափ
- 8:45-9:30 -Առավոտյան ծես։ Ընդունելություն
- 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական-մարզական խաղեր:
- 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում։
- 10:00-10:30-Նախաճաշ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել, հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել):
- Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին, գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը:
Շաբաթվա ընթացքում իրականացնելու ենք հետյալ նախագծերը՝
Երկուշաբթի
«Բնագիտական փորձ»
Կիրականացնենք կաթով և ջրաներկով բնագիտական փորձ։
Երեքշաբթի
«Ջրային խաղեր»
Սաները բաժակով ջուրը կտեղափոխեն մի տարայից մյուսի մեջ։
Չորեքշաբթի
«Բալի բերքահավաք»
Պարտեզի բակի ծառերից կքաղենք բալը, կհամտեսենք և կպատրաստենք համեղ հյութ։
Հինգշաբթի
«Բանգլադեշյան պլեներ»
Սաները կբաժանվեն մի քանի խմբերի։ Մի մասը՝ կնկարի ջրաներկով, մի մասը՝ աղով, իսկ մյուս մասը՝ կխաղա ջրային խաղեր։
- Սաները սոսնձի օգնությամբ թուղթը կփակցնեն ծառին, յուրաքանչյուր սան կվերցնի վրձինը և կնկարի։
- Սաները աղը կլցնեն սեղանին և կնկարեն տարբեր պատկերներ։
- Յուրաքանչյուր սան ունի իր ախտահանված երկու տարա։Սպունգի օգնությամբ ջուրը լիքը տարայից կտեղափոխեն դատարկ տարա։
Ուրբաթ
«Գունավոր լվացք»
- Ամառային լողափը սաները կլցնեն իրենց գունավոր լվացքով և ծիծաղով։
- Հեղուկ օճառից և ջրաներկից կպատրաստենք գունավոր պղպջակներ և կխաղանք։
Շաբաթվա բանաստեղծություն՝
Աթաբեկ Խնկոյան
ՄԵՂՈԻ
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
Շաբաթվա երգեր՝