Նպատակ՝ Ինքնակրթության կազմակերպում, ընտանեկան նախագծերի իրականացում, սաների կարողությունների ներկայացում:
Ժամանակահատված՝ 08.06.2020-12.06.2020թ.
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց֊ պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ։
Ընթացք՝ Յուրաքանչյուր ընտանեկան պարտեզ հանդես է գալիս նաև իր նախաձեռնությամբ, որտեղ երևում են նրանց հետաքրքրությունները, նախասիրությունները և շնորհները։
Իրականացվող նախագծեր՝
- «Այլընտրանքային նկարչություն»
- «Ինքնաշեն խաղ»
- «Բնագիտական փորձ»
- «Ռոդարիական մարզախաղեր»
- «Սանի առօրնան»
Երկուշաբթի
«Այլընտրանքային նկարչություն»
- Այլընտրանք իր ծավալով հնարավորություն է տալիս երեխային ընտրել նկարչության ցանկացած ձև ու անհրաժեշտ «գործիքներ»:
- Այլընտրանքային նկարչություն
- Այլընտրանքային նկարչություն
Երեքշաբթի
«Ինքնաշեն խաղ»
Սաները պատրաստում են ինքնաշեն խաղեր`օգտագործելով ձեռքի տակ եղած պարագաները: Ինքնաշեն խաղը զարգացնում է սանի երևակայությունը, տարածական կողմնորոշումը, մտածողությունը, գունաճանաչողությունը, չափի և ձևի ընկալումը։
Չորեքշաբթի
«Բնագիտական փորձ»
Սաները շատ են սիրում բնագիտական փորձերը և մեծ ոգևորությամբ են կատարում բնագիտական գործունեություններ : Այսպիսի փորձերի շնորհիվ սաների մոտ առաջանում է հետաքրքրություն շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև զարգանում է նրանց հետազոտական-որոնողական հմտությունները։
Օրինակ
Հինգշաբթի
«Ռոդարիական մարզախաղեր»
Մարզական խաղերը սաների առօրյաի մի մասն են կազմում։ Այսօր ընտանիքի անդամների հետ տեսաֆիլմով կներկայացնեն հետաքրքիր խաղային մարզումներ։
Ուրբաթ
«Սանի առօրյան»
Սաները տեսաֆիլմով ներկայացնում են իրենց առօրյաից մի հատված։
Շաբաթվա երգեր՝
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂ
Բութմատն ասաց`գայլն եկավ,
Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,
Միջնամատն ասաց` սարից եկավ,
Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,
Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ
Ինչպե՞ս փախչեմ:
Առցանց շաբաթվա աշխատանքները կհրապարակվեն՝
- Բլոգում
- Ենթակայքում