
Առցանց ուսուցման գործունեության հիմք՝ Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ
Անվանումը` Հեռավար ուսուցման շաբաթ
Նպատակ՝ Ինքնակրթության կազմակերպում, ընտանեկան նախագծերի իրականացում ։
Ժամանակահատված՝ 25.05.2020֊27.05.2020թ.
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց֊ պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ։
Իրականացվող նախագծեր՝
«Մարզական օր»
«Սանի առօրյան»
«Ինքնաշեն խաղ»
Երկուշաբթի
Սաները իրենց օրը կսկսեն ուրախ մարմնամարզությամբ և մարզական խաղերով
Երեքշաբթի
Սաները տեսաֆիլմով կներկայացնեն իրենց առօրյաից մի հատված։
օրինակ
օրինակ
Շորեքշաբթի
Պատրաստում են ինքնաշեն խաղ, այս խաղի միջոցով սաները վերհիշում են գույները, զարգացնում մանր մոտորիկան և հաշվելու ունակությունները։

Շաբաթվա բանաստեղծություն
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Այս շաբաթ աշխատում եմ առցանց։
Առցանց շաբաթվա աշխատանքները կհրապարակվեն՝
- Բլոգում
- Ենթակայքում
Խմբագրված չէ։