
Համբարձումը նշում են Զատկից 40օր հետո։ Համբարձումը բնության, բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է։ Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտեր և երգ-պարով, ուրախությամբ սիրաշահում մայր բնությանը։ Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն՝ այն պահի երբ երկրագործը իրենից կախված ամեն ինչ անելուց հետո հայացքը վեր է պարզում Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում։
Սաների հետ նախապես հավաքեցինք գույնզգույն ծաղիկներ , հյուսեցինք ծաղկաշղթա, պատրաստեցինք ծիսական Արուսի տիկնիկը։ Այնուհետև կուժի մեջ լցրեցինք յոթ տարբեր չափի քարեր, յոթ գույնի ծաղիկներ և մոտակա ցայտաղբյուրից կուժի մեջ լցրեցինք յոթ բուռ ջուր։ Այնուհետև սաները երգելով գովերգեցին մեկը մյուսին։