Այսօր երկար դադարից հետո առաջին օրն էր, որ սաները հաճախել էին նախակրթարան։ Նրանք եկել էին շատ ուրախ և կարոտած։ Առավոտյան չափեցինք սաների ջերմությունը և ախտահանեցինք ձեռքերը։Այնուհետև հեռավորություն պահելով՝ մարզվեցինք, խաղացինք, լվացվեցինք և նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո գնացինք զբոսնելու։ Այնուհետև կավիճով նկարեցինք, գնացինք ագարակ և կերակրեցինք կենդանիներին։ Վերադարձանք խումբ և պահպանեցինք բոլոր անհրաժեշտ կանոնները։