- Խմբի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
- Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
- Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
- Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
9։00-ին երկու դաստիարակները Արև Ուզունյանի և Աննա Հայրոյանի խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5 տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
- Սանին ընդունում է դաստիարակներից մեկը խմբասենյակի արտաքին դռան մոտ, (խմբասենյակի դպրոցի ներսի կողմից դուռը փակված է և այդ կողմից դաստիարակները սաներին չեն ընդւոնում, ծնողներին նախապես տեղեկացրել ենք) դաստիարակը դիմակով, ձեռնոցներով մոտենում է դռանը, առանց սանին ներս թողնելու և ինքը դուրս գալու ջերմաչափում է, եթե սանը ջերմություն չի ունենում, դրսում հրաժեշտ է տալիս ծնողներին, մտնում է խումբ։ Ջերմություն ունենալու դեպքում ծնողների հետ վերադառնում է տուն:
- Ծնողի մուտքն արգելվում է խմբասենյակ, արգելվում է, որ միաժամանակ երկու ծնող մոտենան խմբասենյակի դռանը: Ծնողների հանդիպման դեպքում նրանցից ավելի ուշ եկողը սպասում է բակում՝ պահպանելով անվտանգ տարածությունը:
- Խմբում սանն ինքնուրույն զգեստափոխվում է, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
- Դաստիարակը գրանցաթերթիկում նշում է սանի ջերմաչափման արդյունքները:
- Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
- Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
- Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
- Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
- դաստիարակները սնունդն ընդունում են իրենց խմբասենյակի ներքին դռան մոտից՝ առանց սենյակից դուրս գալու: Սնունդը բերում է խոհարարը:
- Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
- Սնունդը կազմակերպվում է խմբասենյակում՝ յուրաքանչյուր սեղանին նստեցնելով երկուական սանի:
- Սնունդն ընդունելուց առաջ սաները լվացվում են, սեղաններն ախտահանվում են:
- Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով՝ յուրաքանչյուր անգամ լվանալով և ախտահանելով ձեռքերը։
- Խմբասենյակը մշտապես օդափոխում է, և կազմակերպում սաների զբոսանքը։
- Զբոսանքի գնալիս սաները և դաստիարակները զգեստափոխվում են, իրենց հետ վերցնում են ախտահանող հեղուկներ, անձեռոցիկներ:
- Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
- Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին, գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
Արևմտյան դպրոցում գործելու է հետևյալ խումբը
Արևմտյան դպրոց՝
Էջեր՝ 1 2