
Շարունակվում է հեռավար-առցանց ուսուցումը։ Ապրիլ ամիսը նույնպես անցավ հեռավար-առցանց։Ամսվա ընթացքու իրականացրեցինք մի շարք նախագծեր։ Շարունակում ենք աշխատել նույն սկզբունքով՝ ամենօրյա անելիքները ծնողների հետ նախապես քննարկում ենք Messenger-ի խմբում, մենք առաջարկում ենք մեր տարբերակը, իրենք՝ իրենցը։ Քննարկումներից հետո յուրաքանչյուրը տեսաֆիլմով ցույց է տալիս իր տարբերակը։ Ծնող-դաստիարակ հեռավար ուսուցման համագործակցությունը կշարունակվի այսպես մինչև մայիսի 16֊ը։ Ապրիլ ամսվա ընթացքում աշխատել եմ երկու շաբաթ, պրիլի 6-10-ը և 27-1-ը։
06.04.2020-10.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում։
27.04.2020-01.05.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում։
Ապրիլի 13-17-ը գտնվել եմ ինձ հասանելիք արձակուրդում։
Ապրիլի20-24-ը գտնվել եմ չվճարվող արձակուրդում։
Թայմսով մասնակցել եմ դաստիարակների սեմինար պարապմոնքին, որտեղ քննարկել ենք դաստիարակի գնահատման հարցաթերթիկի հարցաշարը, ծրագրի ղեկավար՝ Նելի Արղությանի հետ։
Ամսվա ընթացքում ընտանեկան առցանց-հեռավար ուսուցման նախագծերին մասնակցել է 18 ընտանիքից 10-ը։ Այս ամիս ներկայացրել եմ 40 ընտանեկան ֆիլմ Youtube-ում և 20 գրառում բլոգում։
Առցանց ընտանեկան առաջարկ- նախագծեր։
Գեղարվեստը ընտանիքում