Ավագ երեքշաբթի
Երեքշաբթի` «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն է, և խնոցի հարելու օրն է։
Մեր սաները խաղում են «Խնոցի հարոցի» խաղը։ Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած: -«Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ»:կամ`-«Հարի-հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի»:
Դալաքյան Էդուարդ
Դալաքյան դավիթ
Ալեքսանյան Մարկ
Շախկյան Ռաքել