Posted in Նախագծեր, Ուսումնական նյութեր, Զատկածես

Զատկածես. Հեռավար ուսուցման հինգերորդ շաբաթ 06.04-10.04

20200403_221953

Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը։

Այս տարի Զատիկը նշում ենք ապրիլի 12-ին։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է։Զատիկը կապել են նաև արևի և գարնան գալստի հետ և երգել են՝ «Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ»։  Զատիկ բառը կապվում է զատել բաժանել իմաստի հետ։ Այն ունի  նաև տոն կամ ուրախություն իմաստը։

Մեծ պասին վերջին մեկ շաբաթը կոչվում է «Ավագ կամ Մեծ շաբաթ»:

Ավագ կամ Մեծ շաբաթվա ամեն մի օրը ունի իր խորհուրդը:

  • Երկուշաբթի`«Ջրաղացպանի օր»:
  • Երեքշաբթի` «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն է, և խնոցի հարելու օրն է։
  • Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք…Կարելի է խաղալ հարցուպատասխանովՄի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
  • Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

Նախագծի անվանումը՝   Զատկածես:

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ընտանիքի անդամներ, դաստիարակներ

Վայրը՝  ընտանեկան միջավայր, բակ:

Տևողությունը՝ 06.04-10.04

Նպատակը՝  իրականացնել հեռավար առցանց ծաղկազարդի և զատիկի ծեսը։

  • Ընթացքը՝Շաբաթվա ընթացքում ծնողները սաների հետ իրականացնելու ենք տրված նախագծերը՝ տեսանկարահանման ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է։
  • բլոգում
  • ենթակայքում

Ծնողների հետ համատեղ քննարկեցինք և շաբաթվա ընթացքում կիրականացնենք հետևյալ ընտանեկան նախագծերը՝

  • Անհատական ցուցահանդես։Ապրիլի 7-ին մայրության և գեղեցկության տոնն է, «Ձոն մայրիկի» նախագծի շրջանակներում տեղի կունենա, մեր սաների հեռավար անհատական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն իրենց իսկ նկարած նկարները, ֆոտո նկարներ, ընտանեկան նակրներ և տեխնոլոգիական աշխատանքները։
  • Զատկական տեխնոլոգիա։
  • Զատկակա երգեր և ասիկներ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ իրականացնել:

  • Զատկական խոհանոց
  • Խնոցի հարոցու օր։
  • չիք-օր ։
  • Այգեպանի օր։
  • Զատիկը ընտանիքում։

Երկուշաբթի.

Սաները ծնողների հետ պատրաստում են զատկական ուտեստներ, փոխինդ,  գաթա, հալվա:

Ունկնդրում ենք ծիսական երգեր։

  • Երեքշաբթի
  • Խաղում են «Խնոցի հարոցի» խաղը:Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:կամ`-Հարի-հարի խնոցի,Մեջդ բարի, խնոցի,

    Ունկդ բարակ, խնոցի,

    Մեջդ կարագ, խնոցի:

Ունկնդրում ենք ծիսական երգեր։

Չորեքշաբթի

Չիք-չիք օր է՝ աղամ աղամ կխաղամ: Շրխկաններով, կամ քարերերով խփում են  իրար և ասում են.

-Չիք-չիք,

-ինչ՞ը չիք-հիվանդությունը,  չարորթյունը, ծուլությունը:

Հինգշաբթի.

Խնամում ենք տան, բակի,այգու բույսերը, ջրում ենք և կատարում մաքրման աշխատանքներ:

Զատկական տեխնոլոգիա: Պատրաստում ենք զատիկներ, ճուտիկներ:

Ուրբաթ.

Զատկական ուտեստների շարք։(կանաչեղենով) Զատկական ձու ներկոցի,ձու պտտոցի։

Ծիսական երգեր և պարեր

Ծեսի ասիկներ և ոտանավորներ .

Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

  • Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
  • Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատկական հանելուկներ

Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:Դուրսն ար

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s