Կորոնավիրուսի համաճարակը կանխելու նպատակով Կրթության և Առողջապահության նախարարությունների համատեղ որոշմամբ հայտարարվեց՝ մեկ շաբաթով դադարեցնել մանկապարտեզներում և ուսումնական հաստատություններում աշխատանքները՝ մարտի 2-6-ը:
Սակայն դա չէր վերաբերվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, քանի որ մենք շարունակում էինք մեր աշխատանքները առցանց: Նախօրոք կազմեցինք հեռավար ուցուցման նախագիծ, քննարկում էինք ծրագրի ղեկավար Նելի Արղությանի հետ, այնուհետև նախագծերը ուղարկում էինք ծնողներին: Իհարկե ծնողների հետ նույնպես քննարկում էինք, թե ինչ թեմաներով է լինելու մեր գործունեությունը։ Եվ այսպես սկսվում էր մեր առցանց աշխատանքը։
Հեռավար ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում իրականացրել ենք հետևըալ նախագծերը:
- Մարզական երկուշաբթի
- Հեռավար ուսուցման երկրորդ օրը
- Ազգային երգերը նկարներում
- Հեքիաթասացները
- Բնագիտական փորձեր
Իհարկե մենք չէինք կարող իրականացնել հեռավար ուսուցումը առցանց, առանց ծնողների համագործակցության, որի համար էլ շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի սեբաստացի ընտանիքներին։
Հանրապետությունում մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը հայտարարվեց արտակարգ դրություն: Մենք նորից սկսեցինք մեր առցամց գործունեությունը:
Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ։
Մարտի երրորդ շաբաթը՝ 16.03-20.03, ես գտնվել եմ արձակուրդում, բայց մասնակցել եմ։
Մասնակցել եմ դաստիարակների գրավոր և բանավոր խոսքի սեմինարին՝ թեմաները.
Մասնակցել եմ դաստիարակների գրավոր և բանավոր խոսքի սեմինարին՝ թեմաները.
Հեռավար աշխատանքի մասին պատում։
Ծիծա՛ղ, Վիլյամ Սարոյան. Վերլուծություն
Ընթերցումներ
Մարիա Մոնտեսորի- Երեխայի տունը
Զոն Հոլթ- Մանկան հաջողությունների երաշխիքը
- տեսադասի միջոցով մասնակցել եմ առցանց քննարկմանը, կարդացել եմ Աիդա Պետրոսյանի «Ինչով են զբաղվում նախակրթարանում» հոդվածը: Կարդացել եմ նաև Մարիա Մոնտեսորիի «Երեխայի տունը» աշխատությունը։
Իրականացրել ենք հետևյալ նախագծերը։
Հեռավա ուսուցման երրորդ շաբաթ 23.03-27.03
Այս շաբաթվա համար առանձնացրել էինք մի կարևոր ընտանեկան նախագիծ. «Ձոն մայրիկին», որտեղ ընդգրկել էինք նաև ածիկացան՝ հաշվի առնելով, որ շուտով զատիկ է։
Սկսում ենք հեռավար-առցանց ուսուցման երրորդ շաբաթը։ Իրականացնում ենք ռոդարիական մարզական խաղեր՝ ընտանեկան նախագիծը։
Մեր սաները օրը սկսեցին ուրախ նախավարժանքով և մարզական խաղերով։
Այսօր մեր սաները կատարում էին տեխնոլոգիական աշխատանք և «Ձոն մայրիկի» նախագծի շրջանակներում, մայրիկի օգնությամբ պատրաստում էին բացիկներ, որպեսզի մայրիկատոնին նվիրեն մայրիկներին։
Այսօր մեր սաները ծնողների օգնությամբ պատրաստում են բնական հումքից պլաստիլին, իսկ հետո փորձում ծեփել իրենց սիրած հեքիաթի հերոսին։
Իմ մայրիկը նման է:
Սաները նկարում են իրենց մայրիկին և պատմում են թե ինչի է նման իրենց։
Ածիկացան
Քանի որ շուտով ,զատիկի ծեսն է, մեր սաները կցանեն ածիկ և միասին կհետևենք աճման ընթացքին։