Ծնողի կարծիքը առանց խմբագրման։
Արուսյակ Սիմոնյան։
Հայստանում կորոնավիրուսի դեպքի գրանցումից հետո ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրինության որոշմամաբ մենք սկսեցինք առցանց ուսուցումը:
Բավականին հետաքրքիր մեթոդ է թե երեխաների, թե ծնողների համար: Այն բալիկները, ովքեր դեռ նախակրթարանում են, կամ դպրոցի 1,2 դասարաններում, կարծում եմ ծնողների գործը բավականին ժամանակատար է:
Մեծ աղջիկս սովորում է 1 դասարանում, իսկ2-րդ բալիկս՝ նախակրթարանում: Երկուսի հետ էլ պետք է զբաղվել և հասցնել կատարել առաջադրանքները: Անկեղծ ասեմ, ինձ դուր է գալիս այդ պրոցեսսը, բայց ինքս լինելով բացատրողի, հետևողի փոխարեն, ավելի սկսեցի գնահատել և ինձ համար նորանոր բացահայտումներ անել և վերագնահատել մեր ուսուցիչների աշխատանքը:
Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում մեր ուսուցիչներին իրենց նվիրումի և մեծ աշխատանքի համար: