Posted in Հաշվետվություններ, Ուսումնական նյութեր, Uncategorized

Դաստիարակի հեռավար-առցանց ուսուցման պատում. Հաշվետվություն

 

Կորոնավիրուսի համաճարակը կանխելու նպատակով Կրթության  և Առողջապահության նախարարությունների համատեղ որոշմամբ հայտարարվեց՝ մեկ շաբաթով դադարեցնել մանկապարտեզներում և ուսումնական հաստատություններում աշխատանքները։

Սակայն դա չէր վերաբերվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, քանի որ մենք շարունակում էինք մեր աշխատանքները առցանց՝ համագործակցելով ծնողների հետ՝ աշխատանքները համապատասխանեցնելով՝ ընտանեկան նախագծին։

Իհարկե մենք չէինք կարող իրականացնել հեռավար ուսուցումը առցանց, առանց ծնոցների համագործակցության, որի համար էլ շնորհակալություն ենք  հայտնում մեր սիրելի սեբաստացի ընտանիքներին։

Ծնողի կարծիքը առանց խմբագրման։

Արուսյակ  Սիմոնյան։

Հայստանում կորոնավիրուսի դեպքի գրանցումից հետո ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրինության որոշմամաբ մենք սկսեցինք առցանց ուսուցումը:
Բավականին հետաքրքիր մեթոդ է թե երեխաների, թե ծնողների համար: Այն բալիկները, ովքեր դեռ նախակրթարանում են, կամ դպրոցի 1,2 դասարաններում, կարծում եմ ծնողների գործը բավականին ժամանակատար է:
Մեծ աղջիկս սովորում է 1 դասարանում, իսկ2-րդ բալիկս՝ նախակրթարանում: Երկուսի հետ էլ պետք է զբաղվել և հասցնել կատարել առաջադրանքները: Անկեղծ ասեմ, ինձ դուր է գալիս այդ պրոցեսսը, բայց ինքս լինելով բացատրողի, հետևողի փոխարեն, ավելի սկսեցի գնահատել և ինձ համար նորանոր բացահայտումներ անել և վերագնահատել մեր ուսուցիչների աշխատանքը:
Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում մեր ուսուցիչներին իրենց նվիրումի և մեծ աշխատանքի համար:

Հեռավար ուսուցման առաջին օրը,Արևմտյան դպրոց-պարտեզի սաների համար մարզական էր։

Երկրորդ օրը, մեր սաները պատմում էին, թե ինչպես պաշտպանվել վիրուսներից։

Երրորդ օրը՝ ազգային երգը նկարներում։ Սաները ընտրում են ազգային երգերից որևէ մեկը և նկարում երգ-խաղերգի հերոսներին։

Չորրորդ օրը՝ հեքիաթասաց մայրիկ, տատիկ, պապիկ, հայրիկ։

Հինգերորդ օրը՝ իրականացնում ենք «Բնագիտական փորձերի շարք» ընտանեկան նախագիծը։

Հեռավար ուսուցման նախագծին 18 սանից մասնակցել են 10-ը։

 

 

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s