
Խաղում ենք Թումանյան
Նախակրթարանում Թումանյանական օրեր են։ Մեր սաների հետ սովորում ենք, հիշում ենք Թումանյանի հեքիաթները և բանաստեղծությունները՝ վերածելով ծափ-խաղերի և խաղերգերի։Սաների հետ կանգնեցինք շրջան՝ արտասանելով Թումանյանի «Աղվեսն եկավ» ստեղծագործությունը, որից հետո սաների հետ արտասանեցինք աղվեսի մասին հանելուկներ, քանի որ այսօրվա մեր թեման աղվեսն էր։
Հարցազրույց
Բարև ձեզ, ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանի դաստիարակ Մարգարիտա Հեքիմյանն եմ: Այսօր իմ զրուցակցի հետ կխոսենք Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների, դրանց փոխանցման մեթոդների տարբերության և այլնի մասին: Մնացեք մեզ հետ:
Օրը Թումանյանի հետ
Ուսուցումը ավելի արդյունավետ է դառնում, երբ բանաստեղծությունը կամ հեքիաթը վերածում ես խաղի: Մենք, Հ.Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծությունը վերածեցինք երաժշտական խաղ-բեմադրության և սաների հետ խաղացինք։ Այնուհետև նստելով շրջանաձև՝ շարժումներով, ծափերով փորձեցինք մեր սովորած բանաստեղծությունը երգի տարբերակով ներկայացնել:
Շաբաթվա ամփոփում ֆոտոշարով
Շաբաթը սկսեցինք «Տեառնընդառաջ»֊ի ծիսական պատրաստություններով։ Նախակրթարանի սաներին պատմեցինք Տեառնընդառաջի տոնախմբության մասին` ասելով, որ դա հին հայկական տոն է, որի ժամանակ մարդիկ թռել են կրակի վրայով, հավատացել, որ կրակը վառում է բոլոր վատ բաները: Առաջին օրը զարդարեցինք տոնի ճյուղը ադիբուդիներով։ Գունավոր ժապավեններ կապեցինք ասելով այն, ինչ ուզում ենք, որ չլինի, որովհետև այրելով ժապավեն կապած ճյուղը՝ այրում ենք վատ բաները։ Հաջորդ օրը պատրաստեցինք տոնի տարոսիկները ադիբուդիներով, աղանձով:
Ագարակում պատրաստեցինք հյուրասիրության սեղան, նախապես պատրաստած` փոխինձով, հալվայով, աղանձով և գաթայով:
Այսպիսով հավաքվեցինք մեր սիրելի ագարակում։ Կրակի շուրջ մեծ շրջան կազմեցինք և երգի դաստիարակ ընկեր Սեդայի հետ երգեցինք տոնի երգերը: Շաղ տալով աղանձը՝ բարեմաղթանքներ ասեցինք, թռանք խարույկի վրայով։ Իսկ վերջում օգտվեցինք մեր իսկ պատրաստած հյուրասեղանի բարիքներից։ Վերադարձանք խմբասենյակ ուրախ, տպավորված, մեզ հետ խումբ բերելով խարույկի ծխի բույրը։
Թումանյանն ու մենք
Շնորհավոր ծնունդդ, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան։ Նախակրթարանի սաների այս անգամվա ռադիոթողարկումը նվիրված է Հովհաննես Թումանյանին։ Սաները արտասանում են նրա մանկական բանաստեղծությունները նվիրելով հենց նրան` մեծն Թումանյանին։
Ուսումնական նախագիծ
«Մայրենի լեզվի օրեր» նախագծի շրջանակներում նախակրթարանում իրականացրեցինք «Գիտե՞ս, արդյոք» հետաքրքիր հարցերով զրույց:
Like this:
Like Loading...
Related