«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:
- Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
- Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
- Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
- Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
- Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
- Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
- Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
- Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
- Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
- Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
- Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
- Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
- Երգեր՝ . «Գնացեք տեսեք», «Պսակ, պսակ», «Այ ֆորկա», «Զնկլիկ օրոճ»
- Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ 《Բարեկենդանը》,
- Ճվիկներ`…
- Ազգային խաղիկներ`… «Աղջիկ փախցնոցի», «Մկների թակարդը», «Աղվեսն ու հավերը»:
- Բակային խաղեր
Երկուշաբթի
- Լավաշթխոցի, գաթաթխոցի ագարակում։
Երեքշաբթի
- Երգում ենք Թումանյան, խաղում ազգային խաղ՝ Մկների թակարդը։
Չորեքշաբթի
- Թումանյանական շարք ռադիոթողարկում
Հինգշաբթի
- Այլընտրանքային նկարչություն 《Ախ ինչ լավ է》երգի հնչյունների ներքո։
Ուրբաթ
- Հովհաննես Թումանյանի հեքիաթի խաղ֊բեմականացում։