Posted in Դաստիարակի օրագիր, Uncategorized

Դաստիարակի օրագիր

FB_IMG_1573926316513

Մեծանալ ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն։ Իսկապես, մանկության հիմնական առանձնահատկությունը փոքրիկ մարդու կախվածությունն է մեծահասակներից։
    Հասունանալ նշանակում է ինքնուրույնություն ձեռք բերել։ Հասուն դառնալու գործում երեխային օգնելը այն հիմնական խնդիրներից մեկն է, որը մենք դնում ենք մեր առջև։ Երբ մենք ջանքեր ենք գործադրում երեխաներին ինքնուրույն  լվացվել և հագնվել սովորեցնել, թվում է, թե դրանք հիշյալ նպատակի հետ որևէ կապ չունեն։ Իսկապես, անկախ այն բանից մենք նրանց շտապեցնում ենք, թե ոչ, նրանք ի վերջո ձեռք են բերում այդ հմտությունները։

Մեծանալու ամենակարևոր դրսևորումներից մեկը ինքնուրույնությունն է։ Առաջին հերթին, կարևոր  է չխանգարել տվյալ որակի ձևաորմանը, այլ հնարաորինս խթանել նրա զարգացմանը։

Մեր նախակրթարանի սաները շատ ինքնուրույն են և հաճախ են մեզ օգնում իրենց առօրյան կազմակերպելու հարցում։ Օգնում են մեզ խոհանոցում, պատրաստելով ճաշի սեղանը։Օգնում են նույնիսկ հավաքելու, մաքրելու  հարցում։

Այսինքն՝    ինքուրույնությունը մի բնազդային հատկություն է,որն երեխան ունի, և եթե մենք չենք խանգարում այս հատկության զարգացմանը, ապա այն ինքնաբուխ զարգանում է և արդյունքում ունենում ենք կայացած անձ և անհատ։

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s