- 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին: - 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային լաողափ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
- Կոմիտասյան օրեր`…
- Երգեր՝ . հացթխիկի, թթուդրիկի երգեր …
- Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Ջանի Ռոդարի՝« Սակալա պակալա »
- Խնկոյանական շարք`…
- Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
- Ճվիկներ`…
- Ազգային խաղիկներ`…
- Բակային խաղեր`….
- Երկուշաբթի
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
Երեքշաբթի.
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
- Ինքնաշեն խաղ
Չորեքշաբթի
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
- Լավաշթխիկի ծես
Հինգշաբթի
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
- Թթուդրիկի ծեսը նախակրթարանում։
Ուրբաթ
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
- Պատրաստում-խաղում ենք գունաճանաչողության խաղ
Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր. 2019թ. 6-րդ փուլ. հոկտեմբերի 21-25