Սեպտեմբերի 30-ից 4-ը
- Մայր Թերեզա. Իմաստություններ, որ վերաբերում են մեծերին և փոքրերին:
Պատվիրաններ դաստիարակներին ու ծնողներին։
- Ուշադի՛ր եղեք երեխաների հետ
- խոսելիս: Մեծահասակները երբեմն բավարար կերպով չեն վերահսկում իրենց արտահայտությունները: Ծնողներն ու դաստիարակները հաճախ երեխաներին անբան, անխելք, անտաղանդ են անվանում։ դրանով իսկ կործանելով նրանց: Տրվելով ներշնչանքին՝ որոշ ժամանակ անց երեխաներն իսկապես դառնում են անհետաքրքիր, անբան ու անընդունակ:
- Հարկավոր չէ երեխաներին վախեցնել հրեշներով, գայլերով, ոստիկանությամբ: Դա նրանց չի՛ դարձնի ո՛չ ավելի խելոք, ո՛չ էլ՝ ավելի բարի:
- Երեխաներին դաստիարակեք՝ նրանց համար անթերի օրինակներ ծառայելով: Նրանք չեն սիրում խրատներ ու հանդիմանություններ: Երեխաները ցանկանում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր խրատները:
- Ցանկացած հանգամանքում մի՛ ցուցադրեք նրանց ձեր թերություններն ու թուլությունները, այլապես նրանք կկորցնեն կողմնորոշումը:
- Երեխան մշտապես ձգտում է անխախտ հեղինակություն ունենալ, ով կպաշտպանի իրեն: Նա ծնողների մոտ ֆիզիկական ու հոգեբանական աջակցույթուն է փնտրում: Եթե ընտանիքում նա վեճերի, անարդարության ու կեղծիքի ականատես է լինում, ապա ինչպե՞ս ծնողները կարող են ակնկալել, որ իրենց կհաջողվի առողջ զավակ դաստիարակել:
- Երբեք մի՛ պատժեք երեխային, եթե դուք զայրացած եք: Դուք նրա հիշողության մեջ կթողեք ատելության, չարության, այլ ոչ թե արդարացիության տպավորություն: Իսկական դաստիարակության համար, նա պետք է զգա ձեր արդարացիությունը:
- Երբեք երեխային մի՛ պատժեք թշնամություն ու չարություն արտահայտող հայացքով: Նա արագ կմոռանա ապտակը, բայց ձեր ատելությամբ ու չարությամբ լի հայացքը՝ երբե՛ք:
- Ձեր հանդիմանությունները չպետք է թելադրված լինեն նրանով, որ ձեր համբերությունը սպառվել է, այլ երեխային բացատրելով, որ իր իսկ բարօրության համար պետք է որոշակի կանոններ պահպանի:
- Երեխաները պետք է անսահման վստահեն իրենց ծնողներին: Դա համերաշխ ու սիրող ընտանիքում երեխաների դաստիարակության հիմնական կանոններից մեկն է:
- Երբեք մի՛ միջամտեք երեխայի գործողություններին, քանի դեռ նա ինքը ձեզ չի դիմել օգնության խնդրանքով:
- Երբեք վատ մի՛ խոսեք երեխայի մասին ո՛չ նրա ներկայությամբ, ո՛չ էլ առանց նրա: Կենտրոնացե՛ք նրա մեջ լավի դաստիարակության վրա այնպես, որ արդյունքում վատի համար ավելի ու ավելի քիչ տեղ մնա:
- Ակտիվ եղի՛ր միջավայրի փոփոխությունների գործում և օգնի՛ր երեխայիդ կառուցողական փոխազդեցություն սահմանել այդ միջավայրի հետ:
- Ցո՛ւյց տուր յուրաքանչյուր զարգացնող նյութի տեղն ու դրա հետ աշխատելու մեթոդները: Պատրաստ եղի՛ր արձագանքելու երեխայի կանչին, ով դիմում է քեզ: Հարգի՛ր երեխայի սխալվելու իրավունքը, բայց կանխի՛ր ցանկացած գործողություն, որը սպառնում է նրա կամ ուրիշների անվտանգությանը:
- Հարգի՛ր հանգստացող կամ ուրիշների աշխատանքին լուռ հետևող երեխայի իրավունքը: Երբեք մի՛ պարտադրիր նրան այլ ակտիվ գործողություններ:
- Օգնի՛ր նրանց, ովքեր աշխատանք են փնտրում ու չեն կարողանում գտնել այն:
- Մի՛ հոգնիր երեխայի համար կրկնել այն ցուցադրությունները, որոնցից նախկինում նա հրաժարվել է: Օգնի՛ր յուրացնել նախկինում չյուրացրածը, որպեսզի նա կարողանա հաղթահարել անկատարության զգացողությունը:
- Օգնելու քո պատրաստակամությունը դարձրո՛ւ տեսանելի այն երեխայի համար, ով գտնվում է որոնումների մեջ, և անտեսանելի նրա համար, ով արդեն ամեն ինչ գտել է:
Աղբյուրը՝Արմինե Աբրահամյանի բլոգից
- Կարդալ՝ Մարիա Մոնտեսորի՝ «Երեխայի տուն», Ինքնուրույնություն, էջ 27:
- Ստեղծել ֆիլմաշար-բլբլոց իր պատումով. սաների ինքնությույնություն, ազատություն և բլբլոց, որտեղ չկա դաստիարակի թելադրանք, շտկում և միջամտություն, որտեղ բոլորը հավասար են, չկա թելադրող և պարտադրող, կա միայն խաղ, երևակայություն,