- 8:45-9:30 —Առավոտյան ծես.
- Առավոտյան ծես. Ընդունելություն.
Հենց տնից-նախակրթարա - ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն
- են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային լաողափ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել։
Երկուշաբթի.
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
- Ռոդարիական ուրախ մարմնամարզություն (Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ,օղակներ,աթոռներ,ներքնակներ)։
Երեքշաբթի.
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
- Տեխնոլոգիական աշխատանք. Ապլիկացիա աշնան տերևներով։
Չորեքշաբթի
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
Հինգշաբթի
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
- Բնագիտական փորձ. Ամպն ու անձրևը
Ուրբաթ
- Առավոտյան ծես բակում (Ընդունելություն. բարևախաղ,միջավայրի խնամք)
Երգ֊պարապմունք
Շաբաթվա երգեր`
- «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ»,«5 էծ ունեմ »,«Արև, արև արի դուս»,«Դան, դան, դանեդան», «Կոտ ու կես»,«Գունդ անեմ», «Ջաղաց»
Շաբաթվա խաղիկ — Ճվիկներ,«Մամի,մամի խաղողը հասե՞լ է»,Էկե,դուկէ
Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ: