Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Շաբաթվա ամփոփում

 

Միրգ+բանջարեղեն+ցան

Մարզերից եկած վերապատրաստվող դաստիարակները այսօր հյուրընկալվել էին Արևմտյան դպրոց–պարտեզում, և մեր սաների հետ կատարեցին սերմնացան։ Ցանեցին լոլիկ,պղպեղ,ելակ և կիվի։

Երգ,երաժշտություն նախակրթարանում

Երգի դաստիարակ ընկեր Սեդայի և վերապատրաստվող դաստիարակների հետ երգեցինք կոմիտասյան երգերից «Փայտե ձիուկ», « Արևարևե՛կե՛կ» ստեղծագործությունները,երգեցինք նաև «Եկեք ծեծենք»,«Ջանջանջան աշուն է» երգերը:Վերջում խաղացինք ծափերով ռիթմիկ խաղ՝ Մոցարտի ստեղծագործության ներքո։

Մաքուր Միջավայր

Աշնանային օրերին, կրկին սաների ընդունելությունը կազմակերպում ենք բակում։Չենք մոռանում մաքուր միջավայր ունենալու մասին։Ամեն օրվա պես,այսօր էլ բակում մաքրեցինք թափթփված աղբը,բացեցինք լողավազանի ծածկը,լողավազանից հանեցինք քարերը, ցանցով հավաքեցինք-մաքրեցինք ջրի երեսը, խնամեցինք խմբասենյակի բույսերը, ջրեցինք։

Նկարչական պլեներ

Բակում իրականացրեցինք նկարչական պլեներ,որի արդյունքում սաները ստեղծագործեցին և պատմեցին իրենց նկարածի մասին։

Սեբաստացի Արթուրը

Մեր նոր սան՝ Արթուրը հաճախ է լինում ագարակում: Ահա մի փոքր ֆիլմ Արթուրի մասին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s