Posted in Մանկավարժական ճամբար

Մանկավարժական ճամբար չորրորդ և հինգերորդ օր

Ավարտելով՝ դեպի սկիզբ.

Կրթահամալիրում արդեն վաղուց դարձած կենսակերպ է օրը սկսել այգեգործական և մաքրման  աշխատանքներով: Ագարակում մեզ վստահեցին խոտհունձի ապարատը,ով քեզ զարմանք,ստացվում էր,կասեի՝ հավես էր: Թարմ հնձած խոտի բույրը տարածվու էր ամենուր: Թարմաների վրա  էլ աշխատանք կար.

This slideshow requires JavaScript.


. վազերը ամուր կապեցինք:

Տիկին Մարինեն էլ մեզ առույգացրեց իր երաժշտական խանդավառությամբ, առանց<<Բուլուլի>> և  <<Ժնջիլի>> երաժշտական օպերան չէր ստացվի:

Արևմտյան դպրոցի այգում՝ մեծ քարի շուրջ հավաքվելով,տիկին Մարիետ Սիմոնյանի հետ քննարկեցինք Կարել Չապեկի առակները. հետաքրքիր և խելացի մտքեր էին հնչում, ամենքից մի բան ես սովորում:

Որպես ստուգատես,լողն Անուշ Համբարյանի հետ հաջողություն ունեցավ: Համենայնդեպս Անուշը գոհ էր:

Տիար Գևորգի հետ էլ  քննարկումներ ունեցանք Ջոն Հոլթի Մանկական հաջողությունների գաղտնիքները, շատ հետաքրքիր մտքեր էր պարունակում,շատ ուսանելի:

Դե օրվա  ամենահետաքրքիր մասն ինձ համար հեծանվավարությունն էր:Վերադարձ էր դեպի մանկություն, հիանալի էի վարում:

This slideshow requires JavaScript.

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s