Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
վերլուծություն՝
Միամիտ ինքնավստահություն , որով շատ հաճախ տառապում են նաև հասուն և կայացած անձինք: Այն աշխարհում ամեն ինչ կապում է սեփական ՛՛Ես՛՛-ի և սեփական կամքի հետ:
Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
վերլուծություն՝
Քանակը որակի հետ կապ չունի:
Կոճղ
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
վերլուծություն՝
Կոճղ էս, արդեն ծառ չես, երբ ունեիր բարձրություն, ուժ ու հպարտություն, ապրում էիր և ապրեցնում, իսկ այժմ այս ամենն անցյալում է :
Աղվես
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
վերլուծություն՝
Կյանքը պայքար է, որտեղ հաճախ մարդը ստիպված է լինում իր կյանքի ընթացքում ունենալ թշնամիներ,մրցակիցներ և լինել որսի կարգավիճակում:
Աշխատանքի բաժանում
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։
վերլուծություն՝
Անարդարությունն ու ոչ սեփական քրտինքով ապրելը կենսակերպ դարձրած անձինք շատ են:
Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել:
վերլուծություն՝
Ծույլ մարդու արդարացում, ինքնազարգացման և ինքնակրթման իսպառ բացակայություն:
Ճնճղուկ
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։
վերլուծություն՝
ինքնավստահության բարձր մակարդակ, երբ հարաժարվում էս հասկանալ և ընդունել սեփական սխալները:
Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։
վերլուծություն՝
Ոչ մի կենդանի արարած չի կարող ապրելվանդակում,ցանկացած կենդանի արարած ձգտում է ազատության:
Էշ
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։
վերլուծություն՝
Երբ մարդու սեփական կարծիքը ավելի գնահատելի է, քայլերն ավելի
՛՛գործնական՛՛, քան դիմացինի ապրելու և գործելու ցանկությունը:
Աշնան տերև
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։
վերլուծություն՝
հաճախ մարդիք ունեն սովորություն ճկվելու, հարմարվելու ,
բայց երբեմն էլ պետք է քամուն հակառակ քայլել: