Ճամբարային երկրորդ օրը սկսեցինք Ագարակից՝ այգեգործական աշխատանքներով, խոտի տուկերը դասավորելով,ձիերին խնամելով, փայտերը դասավորելով:
Մարինե Մկրտչյանի հետ վերհիշեցինք երեկվա երգերը, խաղացինք ժնջիլ-ժնջիլը, պարեցինք Բուլուլը: Այս անգամ արդեն ամրապնդված:
Շախմատային քայլերի և հմտությունների մասին խոսեցինք Առնոլդ Միքայելյանի հետ: Թեպետ խաղալ չգիտեմ, բայց խաղաքարերի և քայլերի մասին պատկերացում ունեմ:
Տիար Գևորգի հետ վերհիշեցինք մեր դպրոցական տարիները, քննարկեցինք հանրակրթության ոլորտում առկա մաթեմաթիկա առարկայի խնդիրները:
Վերջում օրը ամփոփեցինք Տաթև Բլեյանի հետ, քննարկեցինք դեպի Արատես ճանապարհային քարտեզը: