Օր առաջին՝ սկսեցինք առավոտը Մարինե Մկրչյանի հետ
Մանկավարժական ճամբարի առաջին օրը սկսեցինք Մարինե Մկրչյանի հետ ՝ երգերով , պարերգորով ,ծիսական խաղիկներ ասելով:Հետո հանդիպեցինք տիկին Մարիետ Սիմոնյանի հետ, ծանոթացանք միմյանց հետ, հետաքրքիր զրույց ունեցանք:
Այնուհետև ճամբարային օրը շարունակեցինք տիկին Շողիկի լաբորատորիայում սովորեցինք թաղարից թաղար բույսերի տեղափոխումը,մշակումը,խնամքը:
Բույսերի մասին հագեցած տեղեկություններ ստանալուց հետո,քայլքով հասանք Մայյր դպրոց,որտեղ մեզ սպասվում էր ուրախ մարմնակրթություն Նաիրա Հարությունյանի հետ: Նրա ոգևորիչ ակտիվությունը վարակիչ էր: