Posted in Ամսվա աշխատանքային գործունեություն

Հուլիս-օգոստոս ամսվա գործունեություն

Դաստիարակների աշխատանքային նախագծեր, գործունեություններ…

 

  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Նախագծեր

  1. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր
  2. Վառդավարի ծես
  3. Ամառային պարտեզ. ջրային լաբորատորիա
    • Ջրի գույնը
    • Ջրի համը
    • Տաք ու սառը ջուր
    • Ջրի ձայնը. երաժշտություն
    • Ծափխաղեր. ջրի վրա-ջրի տակ
    • Սպունգանկարչություն
    • Փրփրադեզ-պղպջակ
    • Շատախոս գլաքարերը
    • Ջրային թատրոն
    • Գունավոր գլաքարերի քաղաք
    • Ցեխաթերապիա

Տեխնոլոգիա

  • Ծիսական գործունեություն«Նուրի տիկինիկ»պատրաստում.Նուրին անձրևի հովանավոր աստվածուհին էր, ուստի երաշտի ժամանակ գյուղացիները Նուրի տիկնիկի հետ շրջում էին տնետուն, որպեսզի նա անձրև պարգևի մարդկանց: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ:
    Հայոց բոլոր գավառներում աղջիկների ու տղաների խմբերը ցախավելից կամ փայտից էին պատրաստում Նուրիին: Այն կնոջ կերպարանքով էր, գունավոր գոտիով, լաչակով, դեմքը` սպիտակ լաթով, աչք-ունքով, քիթ-բերանով: Նուրիի գլխին ծաղկեպսակ էին դնում և ամբողջությամբ զարդարում ծաղիկներով: Աղջիկ երեխաները` հին շորեր հագած, երգելով ու պարելով, պտտեցնում էին Նուրին տուն առ տուն և տիկնիկի համար ալյուր, ձու և այլ մթերքներ հավաքում: Պատուհաններից ու դռներից անընդհատ ջուր էին լցնում Նուրիի վրա:
  • Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում:
  • Ծիսական գործողություն «կենաց ծառի»պատրաստում:
  • Ծիսական գործողություն «Ցորենահավաք».ցորենի հասկեր ենք հավաքում, սովորում են խաչբուռ հյուսելու տարբերակներ:
  • Ծիսական գործողություն «Խաչբուռ հյուսել». սովորում են պատրաստել Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես ցորենի հասկերից, ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ), այնպես էլ՝ ծաղիկներից:
  • Ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ:

Ծիսական երգեր,խաղեր, պարերգեր, հաշվերգեր

Վարդավառի ծիսական ուտեստներ

 

 

 

 

 

 

Հեղինակ՝

Ողջույն, ես Մարիանան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ, նաև գրքամոլ, բնության սիրահար, սիրում եմ մանուկներին ու մանկությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s